Showing posts with label զոհ. Show all posts
Showing posts with label զոհ. Show all posts

27/07/2020

Զոհվել է Աշոտ Միքայելյանը

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/07/2020

Զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորում ստացած Արթուր Մուրադյանը

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):
Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2020

ՀՀ ԶՈւ-երը նախորդ գիշեր զոհեր և վիրավորներ չեն ունեցել

Իջևանում գործող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում անցկացվող ճեպազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ անցած գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-երը զոհեր և վիրավորներ չեն ունեցել։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/07/2020

Զոհվել են Սմբատ Գաբրիելյանն ու Գրիշա Մաթևոսյանը

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զոհվել են Գարուշ Համբարձումյանն ու Սոս Էլբակյանը

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և  կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/06/2020

Այսօր Արմեն Հովհաննիսյանը կդառնար 26 տարեկան

  Հերոս չեն ծնվում, այլ դառնում են, որովհետև կյանքով լցված երիտասարդը դժվար թե պատկերացներ, որ մի ակնթարթում՝ առանց մտածելու, կշեռքի նժարին կարող է դնել ամենաթանկը՝ հենց կյանքը...
Հունիսի 30-ը Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Ամեն տարի՝ փոփոխվող թվերի հետ, ցավն ավելի ու ավելի է մեծանում, որովհետև նրան շնորհավորելու, գրկելու փոխարեն մենք դեմ ենք առնում նրա գերեզմանաքարին:

Քայլերս էլի տանում են Եռաբլուր, մի վայր, որտեղ ակամայից ժպտում եմ ու խաղաղվում: 
Ոտքերիս տակ հողը տաք է, երբեմն նույնիսկ ոչինչ չեմ զգում: 
2014թ.-ին Արմենն իր մարմնով փակեց փամփուշտի ճամփան, բայց պատերազմի դուռը մինչ օրս կիսաբաց է մնացել...
Այսօր ես նայում եմ երկնքին ու հասկանում, որ տղաները մեր հաղթանակն են, քանզի նրանք խլացնում են իրենց գլխավերևով անցնող փամփուշտների ձայները, որ մեր գլխավերևում թռչունները խաղաղության երգեր երգեն։

Ծնունդդ շնորհավո՜ր, եղբայր, թող հոգիդ սավառնի լույսերի մեջ, փառք ու պատիվ քեզ...

Ստորև Banak.info-ն ներկայացնում է ֆոտոշարք՝ Եռաբլուր զինվորական պանթեոնից:
              
         Իննա Թումանյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/03/2020

Հակառակորդի կրակոցից զոհված Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր

Մարտի 10-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից զոհված, պայմանագրային զինծառայող, 36–ամյա Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։
Զոհրաբը երկու մանկահասակ դուստրերի հայր էր՝ 2 և 4 տարեկան։ Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Զոհրաբը մի քանի օր առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Մինչև այդ օգնում էր ծնողներին, զբաղվում հողագործությամբ։
«Աշխատող ընտանիք է։ Հողագործությունից ստացած եկամուտը գուցե չէր բավականացնում, այդ պատճառով է անցել պայմանագրային ծառայության»,– ասաց նա։
Զոհրաբը ծնողների ավագ որդին էր, նրա կրտսեր եղբայրն արտագնա աշխատանքի է մեկնել։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 10–ին ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ): Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Նյութը՝ News.am կայք

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զոհվել է Զոհրաբ Սիանոսյանը

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ):
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/02/2020

Ձնահյուսի հետևանքով մահացել է երեք զինծառայող ևս մեկը վիրավորվել

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: 
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)  դիերը: 
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/01/2020

Մահացել է Վահրամ Ավագյանը

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:
        Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
      Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/01/2020

Մահացել է Գեղամ Խաչատրյանը

2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն հատկացված հրազենից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/12/2019

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել. ՊԲ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/11/2019

Մահացել է Վահան Մուշեղյանը

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/11/2019

Մահացել է ՊԲ զինծառայող էրիկ Արարատի Հարությունյանը

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:
           Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
         Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/10/2019

Այսօր Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

Լուսանկարը՝ 14.10.2018
Ապրիլյան պատերազմում Տիգրանն ու իր տանկի անձնակազմը՝ հրամանատար Բենիամին (Մոնթե) Եղոյանը, նշանառու-օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ սխրանք են գործել ՝ խոցել են թշնամու 3 տանկ, իսկ ապրիլի 3-ին՝ 1 ՀՄՄ, սակայն մարտական առաջադրանք կատարելիս զոհվել են։
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տիգրանը կդառնար 23 տարեկան: Ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
2003-2011 թթ․ սովորել է Գյումրու N 4 միջնակարգ դպրոցում։ 
2011-2014 թթ․ սովորել է Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 
2015 թ․ հունվարի 12-ին զորակոչվել է բանակ։ Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԶՈՒ «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով։ 
Գյումրին ամեն տարի նշում է Տիգրանի ծնունդը: Արդեն ավանդույթ է դարձել. Նրանց տան բակում՝ նրա հուշաքարի մոտ հավաքվում ու ընկուզենու ծառն են թափ տալիս: Այդպես սիրում էր անել Տիգրանը. մինչև իր ծննդյան օրը չէր թողնում, որ ծառին մոտ գնային։ Իսկ հոկտեմբերի 14-ին ինքն էր բարձրանում ու թափ տալիս ընկույզները։
Տիգրան Արամի Աբգարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Լիանա Բրյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/10/2019

Զոհվել է Մուշեղ Աբովյանը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզում հակառակորդի գնդակից  հայկական կողմի զոհի մասին։

«Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ 
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի», - գրել է նա։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/10/2019

Այսօր Սամվել Հակոբյանը կդառնար 24 տարեկան

Երևան 02.10.2019թվ.Banak.info
 Սարերից այն կողմ,
Ամպերից էլ վեր, 
Ծառայելու եմ եկել Եղնիկներ. 

Սովորական տետրի մի թղթի վրա գրված  բանաստեղծության հեղինակը երևի երբեք էլ մտքով չէր անցկացրել, որ իր գրած տողերը իրականություն կդառնան՝ իր իսկ օրինակով։ 
Խոսքերը 2019 թ. մարտի 19-ին թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանման ջոկատի հետախուզադիվերսիոն փորձը կանխելիս ծանր վիրավորված, ապա մարտի 29-ին հավերժի ճամփորդ դարձած Սամվել Հակոբյանին են պատկանում։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։ 

Արարատի մարզի Արևաբույր գյուղի ստեղծագործ պատանին աչքի էր ընկնում սպորտում՝ քինգբոքսինգ սպորտաձևում։ Հաստատ որոշել էր՝ վերադառնա, երեխաներից մեծ խումբ է ստեղծելու և պարապելու է նրանց հետ։ Սակայն նրան վիճակված էր հավերժ մնալ լեռների բարձունքում՝ Մռավի գագաթից ընդմիշտ հսկելու Գյուլիստան աշխարհի խաղաղությունը։ 

 Սամվել Հակոբյանը հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահի կողմից «Արիության» և ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով։
Հերոսներն ապրում են այնքան, որքան որ նրանց հիշում է ժողովուրդը... Շնորհավոր ծնունդդ, Սամվել:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Արմինե Պողոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/09/2019

Արցախում մահացած զինծառայողը Օհանավան համայնքից էր, տան կրտսերը

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահացու հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արման Լեւոնյանը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքից էր։
Արմանի դասղեկը՝ Վաչիկ Ասատրյանը, NEWS.am-ին պատմեց, որ Արմանը աշնանը զորացրվելու էր, նրան բոլոր ճանաչողները ցնցված են կատարվածից։
«Շատ մեծ մարդու ենք կորցրել, որը պետք է շատ մեծ ապագա ունենար, թագավոր տղա ենք կորցրել։ Շատ դաստիարակված աշակերտ էր, հրաշալի տղա, խոհեմ, խելացի, ուշիմ»,- ասաց նա։
Արմանը տան կրտսերն էր, ավագ եղբայր ունի։ Ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Արման Լևոնյանը

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը:
       Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
           
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/09/2019

Մարատ Ռաֆայելի Դանիելյան (1984-2016թթ.)

Գյումրի 22.09.2019թվ.Banak.info
2016 թվ. ապրիլին հակառակորդը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը ակտիվ մարտական գործողություններ վերսկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ստեփանակերտցի Մարատը այն կամավորներից մեկն էր, ով անհապաղ մեկնեց առաջնագիծ։ Մարատը ռազմադաշտից այլևս չվերդարձավ, ապրող սերունդներին թողնելով հայրենի հողը պահպանելու պատգամը։
2002-2004թթ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության, հետո կրթություն ստացել Արցախի Պետական համալսարանում։
2015թվ.-ից զբաղեցնում էր «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։
Ապրիլի 21-ին հակառակորդի կողմից նախահարձակ գործողությունների արդյունքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում զոհվել է Մարատ Դանիելյանը։

  Մարատի կինը՝ Լուսինեն, մեզ հետ զրույցում հիշում է՝ ամուսինը մեկնելուց առաջ հրաժեշտ է տվել բոլորին, իսկ երբ զանգում էր՝ հորդորում էր երեխաներին չնեղացնել։
Մարատն ամուսնացել էր 2007թվ.-ին, ունի տղա ու աղջիկ։ Երեխաների դաստիարակությամբ հիմնականում նա է զբաղվել, կապված էր նրանց հետ, անում էր հնարավոր ու անհնարի ամեն բան երեխաներին լավ դաստիարակելու ու ապահովելու համար։ Պատերազմի թոհ ու բոհում մեծացած Մարատը ոչինչ չէր խնայում իր երեխաների համար։

Մարատն ընտանիքի հետ

  «Փորձում եմ ամեն կերպ նմանվել նրան երեխաներին դաստիարակելու հարցում, փառք Աստծո ստացվում է» , - ասում է Լուսինեն։
Որպես զոհվածի այրի Լուսինեն միայն խաղաղություն է ցանկանում ու ասում՝ թող ոչ մի ընտանիք չզգա ու չապրի այն ցավն ու կորուտը, որն ապրել է իր ընտանիքը։
Մարատ Ռաֆայելի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան