02/10/2019

Այսօր Սամվել Հակոբյանը կդառնար 24 տարեկան


Երևան 02.10.2019թվ.Banak.info
 Սարերից այն կողմ,
Ամպերից էլ վեր, 
Ծառայելու եմ եկել Եղնիկներ. 

Սովորական տետրի մի թղթի վրա գրված  բանաստեղծության հեղինակը երևի երբեք էլ մտքով չէր անցկացրել, որ իր գրած տողերը իրականություն կդառնան՝ իր իսկ օրինակով։ 
Խոսքերը 2019 թ. մարտի 19-ին թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանման ջոկատի հետախուզադիվերսիոն փորձը կանխելիս ծանր վիրավորված, ապա մարտի 29-ին հավերժի ճամփորդ դարձած Սամվել Հակոբյանին են պատկանում։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։ 

Արարատի մարզի Արևաբույր գյուղի ստեղծագործ պատանին աչքի էր ընկնում սպորտում՝ քինգբոքսինգ սպորտաձևում։ Հաստատ որոշել էր՝ վերադառնա, երեխաներից մեծ խումբ է ստեղծելու և պարապելու է նրանց հետ։ Սակայն նրան վիճակված էր հավերժ մնալ լեռների բարձունքում՝ Մռավի գագաթից ընդմիշտ հսկելու Գյուլիստան աշխարհի խաղաղությունը։ 

 Սամվել Հակոբյանը հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահի կողմից «Արիության» և ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով։
Հերոսներն ապրում են այնքան, որքան որ նրանց հիշում է ժողովուրդը... Շնորհավոր ծնունդդ, Սամվել:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Արմինե Պողոսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`