Showing posts with label զոհ. Show all posts
Showing posts with label զոհ. Show all posts

22/09/2019

Այսօր Արցախ Հովսեփյանի մահվան տարելիցն է

Գյումրի 22.09.2019թվ.Banak.info
2018թվ. սեպտեմբերի 22-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Արցախը ծնունդով Քաշաթաղի շրջանից էր։ Տան հինգերորդ զավակն էր, ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում, եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է։

«Արցախը շատ խելոք երեխա էր, միշտ պատրաստակամ, բարի։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնել ծառայության»,- News.am կայքին պատմել է Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Արտյուշա Մխիթարյանը։

 Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Նյութի տվյալները վերցված են՝ News.am կայքից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/09/2019

Էդուարդ Միրզոյանն այսօր կդառնար 32 տարեկան

Գյումրի 13.09.2019թվ.Banak.info
2007թվ. հունիսի 12-ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է  Էդուարդ Մուրազիկի Միրզոյանը։
Էդուարդը ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր։
Դպրոցն ավարտելուց  հետո Էդուարդը որոշ ժամանակով մեկնել էր ՌԴ, սակայն 2005թվ. վերադարձել էր ծառայության անցնելու նպատակով, ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանի  N զորամասում:
Ծառայության ընթացքում հարազատներին բազմաթիվ նամակներ ու բանաստեղծություններ է ուղարկել, իր մտքերը գրել տարբեր թղթերի վրա, որոնք այս տարիների ընթացքում հարազատները խնամքով պահում են ամեն անգամ թերթում ու վերապրում ցավը:
Պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության համար Էդուարդ Միրզոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Նյութում օգտագործվել են Aravot.am կայքի տվյալները

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/09/2019

Այսօր ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի տարեդարձն է

Գյումրի 10.09.2019թվ.Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Տիգրան Սիմոնյանը կդառնար 28 տարեկան։
Ծնունդով Վանաձորցի Տիգրանին ճանաչողները պատմում են, առանձնահատուկ համեստություն ու բարիություն ուներ, լավ երիտասարդ էր, նվիրված բոլորին։
Տիգրանը 2008թվ. ավարտել էր դպրոցը ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։
Տիգրանի ուսուցչուհին՝ Նվարդ Մարուքյանը հիշում է, թե ինչքան մեծ էր Տիգրանի ոգևորությունը, երբ ընդունվել էր Ռազմական ինստիտուտ, դա նրա կարևոր նպատակներից մեկն էր, որին հասել էր սեփական նվիրվածության ու պայքարող տեսակի շնորհիվ։
2012թվ. Տիգրանը գերազանց ավարտել էր և ծառայության անցել Մարտակերտի շրջանի Եղնիկներ զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ 2015թվ. փետրվարի 10-ին ժամը՝ 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Ծառայության ժամանակ Տիգրանը պարգևատրվել է՝ «Նելսոն Ստեփանյանի», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Գոռ Բաբայանի տարեդարձն է

Գյումրի 10.09.2019թվ.Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռ Բաբայանը կդառնար 33 տարեկան։
Գոռը զոհվել է 2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր։ Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո արհեստ էր սովորել վարորդի և ավտոփականագործի որակավում ստացել։
2005թվ.-ին էր անցել պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի N զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։

- Իրավաբանական էր ուզում ընդունվել: Շատ էր սիրում ու վստահ էր, որ կընդունվի: Գոռս շատ ազատ ժամանակ չէր ունենում, բայց որ ունենում էր սիրում էր ընկերների հետ քեֆ անել, պարել ու ուրախանալ: Բոքսի, քինգ բոքսի ու կարատեի է գնացել: Գոռիս պատվին իր մարզիչները հուշամրցաշար են կազմակերպել, շատ էին սիրում Գոռիս,- Banak.info կայքին տված հարզացրույցներից մեկի ժամանակ պատմել է Գոռի մայրը՝ տիկին Գայանեն:

Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/09/2019

Այսօր Վաչե Չիլինգարյանի տարեդարձն է

Գյումրի 01.09.2019թվ.Banak.info
2018թվ. հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Վաչեն կդառնար 21 տարեկան։
Ծնունդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր։
Վաչեի քույրը՝ Նառան, մեզ հետ զրուցում պատմում է, որ եղբայրը շատ աշխատասեր էր, առավոտ լույսը չծագած դրսում էր, գործերն ավարտելուց հետո միշտ ընկերների հետ էր ժամանակն անցկացնում։ Փոքրուց սպորտով էր զբաղվել, առողջ ապրելակերպ էր վարում, կոփված էր։
2017թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության  Մարտակերտի N զորամասում։ 
Վաչեն ծառայությունից երբեք չի դժգոհել, միշտ հարազատներին ասել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ 
Վաչեի զոհվելուց մեկ տարի անց 2019թվ. մարտի 28-ին Չիլինգարյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել Վահեն՝ Վաչեի փոքր եղբայրը։
Վաչե Նվերի Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Հայկ Խաչատրյանի մահվան 2-րդ տարելիցն է

Գյումրի 01.09.2019թվ.Banak.info
2017թվ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Հայկ ծնվել է 1998թվ. Շիրակի մարզի Գուսաննա գյուղում: 
2016թվ. ավարտել էր տեղի դպրոցը, որից հետո սովորել էր Գյումրի քաղաքի «Բիզնես էլիտա» ուսումնական կենտրոնում:
Հայկի հարազատները պատմում են, որ շատ հավասարակշռված ու հասուն էր, միշտ ցանկանում էր բոլորին օգնել, իր մեջ բարությունը շատ էր։
2017թվ.հունվարին անցել էր պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ուսումնական փուլը անցել էր Արտաշատի N զորամասում, որից հետո տեղափոխվել էր Արցախ՝ Ասկերանանի շրջանի N զորամաս, որպես կրտսեր սերժանտ, կապի ջոկի հրամանատարն էր:
Հայկ Գագիկի Խաչատրյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/08/2019

Այսօր Արմեն Հայրապետյանի ծննդյան օրն է

Արցախ 31.08.2019թվ.Banak.info
Այսօր Արմեն Հայրապետյանի ծննդյան օրն է. նա կդառնար 39 տարեկան:
Արմեն Հայրապետյանը ծնվել է 1980 թվականին, Մարտունու շրջանի Սոս գյուղում` Յուրի և Ռայա Հայրապետյանների ընտանիքում: Ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը: 1998 թ.-ի հուլիսի 18-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:
1999թ.-ին մասնակցել է Համազորային հրամանատարական դասընթացների, ստացել լեյտենանտի զինվորական կոչում ու շարունակել ծառայությունը։ 

Հետագայում լավ ծառայության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների, հասել մինչև կապիտանի զինվորական կոչման: Զինվորական ծառայության ընթացքում կապիտան Հայրապետյանն արժանացել է «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի գերատեսչական, «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՔՍԱՆ ՏԱՐԻ» մեդալների: 
2014 թ.-ի հուլիսի 29-ին Արցախի ՊԲ մարտական հենակետերից մեկում Արմենը զոհվել է ականի պայթյունից: 

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն», իսկ ԱՀ նախագահի կողմից` «Արիության» մեդալներով։
Արմենն ամուսնացած էր, ունի 2 երեխա։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Անի Ավանեսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/08/2019

Հատուցումներ 11 զոհված զինծառայողի ընտանիքներին 2008-2014թթ.-ի դեպքերի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ներկայացնում ենք կատարված հատուցումների անվանական ցանկը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2019

Այսօր Արտակ Բիշարյանի մահվան 2-րդ տարելիցն է

Գյումրի 27.08.2019թվ.Banak.info
2017թվ. օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: 
Արտակը ծնվել էր 1991թվ. Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Սովորել և ավարտել էր գյուղի դպրոցը։ Մասնագիտության հարցում Արտակը հստակ որոշ էր և 2009-2013թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում, ավարտելով ծառայության անցել Մարտունու պաշտպանական զորամասերից մեկում՝ լեյտենանտի կոչումով, որոշ ժամանակ անց արժանացել է ավագ լեյտենանտի կոչման։ 
2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Արտակը նույնպես եղել է մարտական դիրքերում իր զինվորների հետ։ 
Ապրիլյան գործողությունների ժամանակ Մարտակերտում զոհվել էր Արտակի համագյուղացի, ընկեր՝ Տիգրան Պողոսյանը։
Հիմա երկու ընկեր ննջում են Հոռոմ գյուղի գերեզմանատանը, հայրենի հողի խաղաղության ու ազատության համար մղած պայքարում՝ հաղթած։ Արտակ Աղասու Բիշարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։ 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/08/2019

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Մաքսիմ Գրիգորյանի տարեդարձն է

Գյումրի 25.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 25-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մաքսիմ Գրիգորյանը կդառնար 33 տարեկան։
Մաքսիը ծնունդով Հադրութի շրջանի Տումի գյուղից էր։
Մաքսիմի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է եղել. մասնակցել է Արցախի պաշտպանության կարևոր մարտերին, վաղ մահացել է մարտադաշտում ձեռքբերած հիվանդությունից։
2004-2006թթ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։ 2008թվ. գերազանցությամբ սովորել էր Ստեփանակերտի Գ.Նարեկացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ավարտելուց որոշ ժամանակ անց ծառայության էր անցել Հադրութի շրջանի Մեխակավանի N զորամասում։
Զուգահեռ սովորել և ավարտել էր ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցը՝ ստացել ենթասպայի կոչում։
2012թվ. նշանակվել էր գնդի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական, ստացել լեյտենանտի, որոշ ժամանակ անց ՝ ավագ լեյտենանտի կոչում։
Մաքսիմ Գրիգորյանը որպես սպա պատասխանատու և պահանջկոտ էր, միաժամանակ սրտացավ բոլոր զինվորների նկատմամբ։ Ծառայակիցները պատմում են, որ Մաքսիմը միշտ պատրաստակամ էր և ներգրավված  բոլոր աշխատանքներում։

2016թվ. ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին հարվածներից մեկը Մեխակավանի (Ջեբրայիլ) բարձունքներից մեկի ուղղությամբ  էր:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը , 5 սպաներից բաղկացած օպերատիվ խումբը օգնության է հասել խրամատում առաջին հարվածը ընդունած զինվորներին:
Մաքսիմ Գրիգորյանն այդ օրը տանն է եղել՝ վատառողջ լինելու պատճառով, սակայն տեղեկանալով լարված իրավիճակի մասին, անտեսելով ջերմությունը, շտապ միացել է արագ արձագանքման խմբին։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը,  Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը,  Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը և պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Ե՛վ սպա, և՛ զինվոր  ամուր ու միասնական պայքարել են մինչև վերջին շունչը։
Մաքսիմ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալով, իսկ ծառայության ընթացքում պարգևատրվել է «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի, «ՀՀ զինված ուժեր 20 տարի», ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», ԵԿՄ վարչության Նախագահի կողմից «Հայաստանի երկրապահ» մեդալներով։
Մաքսիմն ամուսնացած էր, ունի երկու երեխա։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Նյութում օգտագործվել են April2016.am կայիքի և Նվիրյալներ հաղորդաշարի տվյալները

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/08/2019

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գեղամ Մկրտչյանի տարեդարձն է

Գյումրի 24.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 24-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գեղամ Մկրտչյանը կդառնար 33 տարեկան։
Գեղամը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից էր։
Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում հատուկ նշանակության ստորաբաժանումում։
2016թվ. ապրիլին 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։
Գեղամը զոհվել է ապրիլի 3-ին, մարտական ընկերների հետ  կռվելով Թալիշի պաշտպանության համար։

«Գեղամի հետ ապրեցինք 6 ամիս... նրա զոհվելու օրը լրացավ մեր ամուսնության 6–րդ ամիսը։ Այդ օրը երկուսս էլ հերթապահության էինք, երբ ընդհանուր տագնապ տվեցին, ես չգիտեի, որ Գեղամն արդեն Թալիշում է, հետո եմ իմացել»,- NEWS.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Գեղամի կինը՝ Անուշը։
Գեղամի զոհվելուց հետո լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկ աղջիկը, որի մասին Գեղամը դեռ չգիտեր, Անուշն իմացել է հենց ամուսնու զոհվելու օրը։
Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», ՀՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալները վերցված են՝ Armenpress.am և News.am կայքերից
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/08/2019

«Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»

Երևան 23.08.2019թվ.Banak.info
«Տատի՛կ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա մեր հետեւից», հետո էլ պտտվում է մոր կողմն ու վստահեցնում՝ «Հոսոյի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի կարողանում գալ։ Երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու», առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում է Էրիկը «ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ...»:

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 31 տարեկան։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ: Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից: Հովսեփին արթնացրել է, ու պարզվեց` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին: «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց...»։
Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել:
«Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է...»- Mediamax.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Մարիամը։

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝  «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: 

Ծնունդդ շնորհավոր, հավերժի մարտիկ։

Արմինե Պողոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2013թվ. օգոստոսի 23-ին զոհվել է Նորայր Պետրոսյանը

Գյումրի 23.08.2019թվ.Banak.info
2013թվ. օգոստոսի 23-ին ժամը` 11-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի սահմանագծում դիպուկահարի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Նորայր Պետրոսյանը։
Նորայրը ծնվել է 1993թվ. Քաջարան քաղաքում։
Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի` տնտեսագիտական բաժնում` ծառայության ավարտից հետո պիտի շարունակեր ուսումը: 
Քաջարանցիների պատմելով՝ Նորայրը ակտիվ, նախաձեռնող, կիրթ, լավ դաստիարակված անձնավորություն էր, միշտ հասնում էր իրեն օգնության հարցով դիմողներին, սիրված եւ ընդունված էր Քաջարան քաղաքի երիտասարդների եւ տարեցների կողմից: 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Նյութի տվյալները վերցաված են՝ Aravot.am կայքից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Սիդար Ալոյանի տարեդարձն է

Գյումրի 23.08.2019թվ.Banak.info
2015թվ. դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը։ Պաշտպանական մարտերից մեկի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող Սիդար Իգորի Ալոյանը:
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Սիդարի ծննդյան օրն է, նա կդառնար 23 տարեկան։
Ազգությամբ եզդի Սիդարը Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից էր, նա հպարտանում էր, որ հայ է, որ կարող է լիարժեք պահպանել իր հայրենիքի սահմանները, նա դա ապացուցեց թշնամու դեմ աննահանջ պայքարով։
2014 թվ.ավարտել էր դպրոցը, ընդունվել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը: Սիդարը դեռ մանուկ հասակից տարված էր արվեստով և սպորտով: 11 տարեկանից հաճախել է Ապարանի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Սիդարը զբաղվում էր նաև սպորտով, 13 տարեկանից ֆուլ կոնտակտ կարատե մարզաձևով:
2014թվ. ձմռանը, Սիդարը ծառայության էր անցել Արցախի Ասկերանի N զորամասում։
Սիդար Իգորի Ալոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութում օգտագործվել են՝ Asekose.am կայքի տվյալները

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գևորգ Վարդանյանի և Ադամ Սահակյանի տարեդարձն է

Գյումրի 19.08.2019թվ.Banak.info
 Այսօր՝ օգոստոսի 19-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գևորգն ու Ադամը կդառնային 23 տարեկան։
 Տարբեր քաղաքներում ծնված ու մեծացած հասակակից տղաներին կապում էր հայրենիքը, նրա պաշտպանությունը։

 Գևորգը ծնունդով Գյումրի քաղաքից էր, սակայն 6 տարեկանում ընտանիքը մշտական բնակության է մեկնել ՌԴ։
Գևորգը 18 տարին լրանալուն պես վերադարձել էր հայրենիք ու անցել պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։
2015թվ.Գևորգը առաջին անգամ առճակատվել էր թշնամու հետ, անտեսելով գնդակոծությունը շտապել ու օգնություն էր ցուցաբերել վիրավոր ընկերոջը։

 Ադամը ծնունդով Երևան քաղաքից էր։
Ավարտել էր Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։
2013թվ. ընդունվել էր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Ադամը ակտիվ սպորտով է զբաղվել։
2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայութան Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։ Բարեխիղճ ծառայության արդյունքում Ադամը կարճ ժամանակում արժանանացել էր սերժանտի կոչման։

 2016թվ.ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ծավալված գործողությունների ժամանակ տարբեր ուղղություններում զոհվել են Ադամ Սահակյանն ու Գևորգ Վարդանյանը։
Ադամը զոհվել է Մեխակավանի (Ջեբրայիլ) ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ համառ պայքարում։
Գևորգը զոհվել է Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի հետ, հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ համառ պայքարում։

Գևորգ Վարդանյանն ու Ադամ Սահակյանը հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», ՀՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2019

Այսօր Կարեն Դանիելյանի տարեդարձն է

Գյումրի 17.08.2019թվ.Banak.info
2017թ. Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Կարենն այսօր՝ օգոստոսի 17-ին, կդառնար 23 տարեկան։
Կարենը Շիրակի մարզի Սարատակ գյուղից էր։
Պարտադիր զինվորական ծառայության էր անցել Արցախում` մեծ սիրով ու ոգևորությամբ։
2016թվ. ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցություն էր ունեցել, թշնամու ագրեսիայից հրաշքով  փրկվել։
2019թվ. հունվարի 17-ին Կարենի ընտանիքում լույս աշխարհ է եկել երնվորյակ զավակներին, նրանցից մեկը կրում է Կարենի անունը, իսկ մյուսը Նարեն անունը։
Կարեն Սարիբեկի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Սարգսի Մելիքյանի տարեդարձն է

Գյումրի 17.08.2019թվ.Banak.info
2017թվ. նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.), ինչպես նաև ծանր վիրավորում էր ստացել մեկ զինծառայող:
Զոհված Սարգիս Մելիքյանը այսօր՝ օգոստոսի 17-ին, կդառնար 22 տարեկան։
Սարգիսը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։
Սովորել էր տեղի  N2 միջնակարգ դպրոցում, ավարտել 2012թվ. և 2013թվ. ուսումը շարունակել Վարդենիսի պետական քոլեջում։ Ազատ ժամանակը  Սարգիսը զուր չի վատնել.արհեստավոր հորն էր օգնում։
2016թվ. զորակաչվել էր պարտադիր զինվորական ծառայության, 6 ամիս ծառայել Էջմիածնի ուսումնական զորամասում, որից հետո շարունակել Արցախի Մարտակերտի N զորամասում, որպես սակրավոր։
Սարգիս Մելիքյանը հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/08/2019

Այսօր Ռուբեն Ալեքսանյանի տարեդարձն է

Գյումրի 15.08.2019թվ.Banak.info
2015թ. դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունեցել է 4 վիրավոր զինծառայող:
Ռուբենը, Աղասին և մյուս զինծառայողները անհավասար մարտում քաջաբար կռվել են թշնամու դեմ թույլ չտալով իրականացնել մարտական խնդիրը։
Այսօր՝ օգոստոսի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Ռուբեն Ալեքսանյանը կդառնար 23 տարեկան։
Ռուբենը ծնունդով Լոռու մարզի Կաթնառատ գյուղից էր։ Ընտանիքը որոշ ժամանակ հետո մշտական բնակություն էր հաստատել Տաշիր քաղաքում։
2014թվ. Ռուբենը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես հետախույզ։
Ռուբենը ծառայության էր մեկնել երկվորյակ եղբոր հետ, ծառայության ընթացքում երկուսն էլ աչքի են ընկել իրենց որակական լավ հատկանիշներով։ Ռուբենը աչալուրջ ու նվիրված զինվոր էր։
Ռուբեն Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահի կողմից «Արիության համար» և ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի տարեդարձն է

Գյումրի 15.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Նվեր Սիմոնյանը կդառնար 29 տարեկան։
Նվերը ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից էր։ 2008-2010թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Այնուհետև պայմանագրային ծառայության էր անցել Հադրութի շրջանի N զորամասում, հատուկ նշանակության զորքերում որպես դիպուկահար` ավագ սերժանտի զինվորական կոչումով։
Նվերն իր մասնագիտական հմտություններին գերազանց էր տիրապետում, մշտապես պատրաստակամ էր իրականացնել ցանկացած տեսակի մարտական առաջադրանք։
2016թվ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Հադրութի հատուկ նշանակության ստորաբաժանման տղաներից Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանը և Ազնաուր Բալայանը զոհվել են ապրիլի 4-ին թշնամու կողմից ծանր զինտեխնիկայի օգտագործման արդյունքում` արկի պայթյունից։
Երեք ընկեր հետախույզներ, ովքեր բազում անգամներ առճակատվել էին թշնամու հետ, այս անգամ էլ իրենց մարտական առաջադրանքը կատարեցին գերազանց։
Նվեր Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով, ինչպես նաև բազում մեդալների ու պատվոգրերի է արժանացել ծառայության ժամանակ։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

Այսօր Կարեն Հովհաննիսյանի մահվան 4-րդ տարելիցն է

Գյումրի 12.09.2019թվ.Banak.info
2015թվ. օգոստոսի 12-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1992թվ.ծնված Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: 
Կարենը ծնունդով Երևան քաղաքից էր, մինչ ծառայության մեկնելը աշխատել է, օգնել ծնողներին։
2013թվ. էլ զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում, ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 4 ամիս։
Կարենի մայրը՝ տիկին Անուշը, մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին մեծ սիրով է անցել ծառայության, սիրում էր բանակը, ծառայությունից չէր դժգոհում։ Նշում է, որդին շատ համեստ էր, սիրված իրեն ճանաչողների կողմից, բարի ու նվիրված, հավասարակշռված։
Կարենը ազատ ժամանակ պարի է հաճախել, ինչպես նաև զբաղվել ֆուտբոլով, երազանքներից մեկն էր նույն դաշտում խաղալ հայտնի ֆուտբոլիստների հետ։
Կարեն Պարույրի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։