03/07/2017

Երկիր հպարտացիր` քեզ 1 պաշտպան էլ է ավելանում․ «Զինվորից 5 պակաս»

Երևան 03.07.2017 Banak.info
Հայոց բանակի շարքերը օր օրի համալրվում են։ Մեր քաջ տղաները իրենց պատրաստականությամբ և մարտական ոգով պատրաստ են ծառայել հայրենքին։ Banak.info-ն «Զինվորից 5 պակաս շարքը» շարունակում է։

-Էլ ի՞նչ «Զինվորից 5 պակաս» , արդեն էդ 5-ն էլ չմնաց․․․  

Մեր զրուցակիցը մի փոքր շտապում է, չնայած նրան, որ ընդամենը մի քանի օր  և արդեն զինվորական համազգեստ, զենք․․․։  Գևորգյան Ժիրայրն է, ով նույնպես բարձր մարտական ոգով զինված սպասում է իր հերթին։ Ապագա պաշտպանը Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է, սովորում է տրանսպորտի բաժնում, սակայն այնքան էլ սրտով չէ, քանի որ դեռ մանկուց մեծ հետաքրքրություն ունի ծրագրավորման նկատմամբ, բայց ինչպես ինքն ասաց, փորձում է համատեղել։

Ապագայի հետ կապված հասցրել է ամեն ինչ պլանավորել։ Գնա ծառայի գա, աշխատի, ուսումը շարունակի, ընկերուհի ունենա (կատակում է)․․․։  Մեծ հպարտությամբ նշեց, որ ինքը բանակից կվերադառնա տուն և իր փոքր եղբորը կճանապարհի հայրենիքի սահմաններն ամրացնելու։ 

Գևորգյանների ընտանիքը հպարտանալու 2 մեծ «առիթ» ունի։ Հայրը և հորեղբայրը նույնպես ծառայել են հայկական բանակում և իրենց խորհուրդներով միշտ մեր ապագա զինվորի կողքին են։

Ինչպես բոլորի ընտանիքները, Ժիրայրի ընտանիքը նույնպես և՛ հպարտությամբ, և՛ ներքին անհանգստությամբ են պատրաստվում իրենց տղային բանակ ճանապարհել։ 

-Ծնող են, իրանց էլ պիտի հասկանանք, ինչ ուզում ա լինի իրանց սիրտը հանգիստ չի լինի մինչև ծառայության վերջին օրը․․․

Ժիրայրն իրեն հայրենասեր է համարում, բայց այն հարցին թե որ քայլով ցույց կտա իր հայրենասիրությունը՝ ասաց․

-Հենց իմ հաջորդ քայլը, որ պատրաստվում եմ կատարել, երևի թե հայրենասեր տղայի քայլ ա՝ գնալ ու սահման պահել, իսկ մնացածը արդեն էնտեղ իմ ծառայությամբ ցույց կտամ։

 Իսկ հնարավորության դեպքում բանակում դեռ ոչինչ չի փոխի, գնա որոշ ժամանակ ծառայի, ամեն ինչ իր աչքով տեսնի, նոր  ինչ-որ առաջարկներ կանի (ծիծաղում է)։

Եվ բոլոր նորակոչիկներին, հարմարվող և բարի երիտասարդը, ինչպես ինքն իրեն գնութագրեց, կարճ, բայց իմաստալից մաղթանք ունի․

-Անփորձանք ծառայեն գան հասնեն իրենց ընտանքիներին ու ծնողների աչքերն էլ թաց չթողնեն․․․

Բլից

Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն
-Կուտեմ, ի՞նչ պիտի անեմ

Եթե հնարավորությու չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
-Մի տարբերակ կգտնեմ, 21-րդ դարում ենք

Եթե կողքիդ մահճակալին քնողը անդուր խռացնի ողջ գիշեր
-Կարթնացնեմ ու չեմ թողնի քնի (ծիծաղելով)

Եթե իմանաս, որ ամենամոտ ըներոջդ հարսանիքն է, բայց դու չես կարող ներկա լինել
-Շնորհավորական բացիկ կուղարկեմ 

Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
-Կծառայե, բայց ոչ 2 տարի, ավելի քիչ

Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կփորձեմ իրեն ցույց տալ իր սխալը

Եթե փախուստի հնարավորություն ունենաս
-Չեմ փախնի

Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու
-Աստված չանի (կատակում է)

Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
-Է ջա՜ն, հրաշալի կլինի 

Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես
-Չափից շատ կուրախանամ )))

Բոլոր-բոլոր հայ զինվորին մաղթում ենք խաղաղ ծառայություն և անփորձանք տունդարձ․․․ 

Գոհար Աթաբեկյան 


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։ 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`