Showing posts with label Զինվորից 5 պակաս. Show all posts
Showing posts with label Զինվորից 5 պակաս. Show all posts

31/07/2020

Բանակը կյանքի կարևոր օղակներից է, ու այն պիտի կոփի ինձ. «Զինվորից 5 պակաս»


«Զինվորից 5 պակաս» շարքը մոտենում է ավարտին: Վերջին զինակոչիկը Banak.info կայքի լրագրող Սիմոն Հովհաննիսյանն է:
Ապագա զինվորը մի քիչ շատախոս է, բայց մտերիմներն ասում են, որ հետաքրքիր զրուցակից է. «Շփվող եմ, մի քիչ բարի, վերլուծում եմ գրեթե ամեն ինչ ու փորձում եմ ամեն ինչին նայել երկու կողմից։ Ես սիրում եմ ստեղծագործել, շփվել ընկերներիս հետ, նկարներ խմբագրել հեռախոսով և այլն»,- ասում է Սիմոնն ու հավելում, որ նաև ինքնավստահ ու բծախնդիր է:

Ծառայության դժվարությունների մասին շատ է մտածել, բայց հաշվի առնելով ծառայության առավելություններն ու այն՝ ինչ տալու է իրեն ծառայությունը, երբևէ չի  մտածել խուսափելու մասին. «Հաշվի առնելով ծառայության կարևորությունը տղայի կյանքում, գիտակցված ու հոգեբանորեն պատրաստվելով՝ անցկացնում եմ նախազինվորական օրերս»։ 
Սիմոնի կարծիքով կարևորը կոփվելն ու հայրենիքին ծառայելն է, իսկ թե որտեղ, արդեն էական չէ։ Հայկական բանակում տեղի ունեցող փափոխություններին զորակոչիկը հետևում է լրատվամիջոցների օգնությամբ. «Բացի այդ սնունդի, հագուստի և այլնի մասին փոփոխությունները տեսել եմ, իսկ մնացածի մասին կգնամ, անձամբ կտեսնեմ ու կհամեմատեմ լսածս՝ տեսածիս հետ»։  
Սիմոնի ընտանիքի անդամներն իր նման են մտածում. «Բանակը կյանքի կարևոր օղակներից է ու այն պիտի կոփի ինձ։ Գուցե ներքուստ տանը նեղվում են, բայց ցույց չեն տալիս»,- պատմում է ապագա զինվորն ու մյուս զորակոչիկներին մաղթում՝ լինեն վստահ, անկոտրում և ազնիվ. «Պետք է գիտակցել բանակի կարևորությունը»։ 

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Զոռով կուտեմ:

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Կսպասեմ հնարավորության, կամ կփորձեմ ինքս ստեղծել այն:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Կծառայեի։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
- Կփորձեմ հնարավորինս ընկերական տոնով դիմել հենց իրեն` սերժանտին։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Չեմ մտածել այդ մասին, երևի կուրախանամ ու կփորձեմ հնարավորինս լավ սերժանտ լինել զինվորների համար:

6․ Եթե փախուստի հնարավորություն ունենաս…
- Ցանկություն հաստատ չեմ ունենա։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Ինձ նորմալ կպահեմ, հարկ եղած դեպքում կշփվեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կուրախանամ:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Հիմա մտածում եմ, որ գուցե շատ ուրախ լինեմ, բայց հնարավոր է կապվածության հետևանքով նաև շատ տխրեմ:

                                                                               
Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/07/2020

Ոչ ոք պարտք չունի սեփական հայրենիքի հանդեպ,որովհետև պարտքը սիրով չեն տալիս.«Զինվորից 5 պակաս»


Banak.info-ն հուլիսյան մարտերից հետո նորից շարունակում է «Զինվորից 5 պակաս» շարքը, զրուցելով  մի երիտասարդի հետ, որն ինչպես ինքն է ասում՝ հանուն հայրենիքին ծառայելու, ծնողներին թողել է Ռուսաստանում ու փախել Հայաստան:
Տղայի փախուստն անշուշտ վշտացրել է ծնողներին, նեղացել են, բայց հպարտ են, որ նման որդի ունեն, քանզի Միհրան Կոստանյանը համառ է, ըմբոստ ու միևնույն ժամանակ հանդուրժող: Նա ցանկանում է արժանի զավակ լինել նաև իր հայրենիքի համար:
Նրա համար զինվորական համազգեստ կրելը պատիվ է. «Համազգեստն ինձ հուշում է, որ ես պարտավոր եմ ոչինչ չխնայել հանուն հայրենիքիս և պատվով մեռնել հանուն նրա, եթե հարկ լինի։ Զինվորի առաքելությունը մարտի դաշտում սեփական անձը զոհելու մեջ է, քանզի պարտված ապրելը նվաստացնում է ազգային արժեհամակարգդ, իսկ արժանապատվորեն մեռնելը՝ բարձրացնում սերունդներիդ ոգին»,- վստահորեն ասում է զորակոչիկն ու հավելում, որ վիճակահանությամբ ինչ թերթիկ էլ իրեն բաժին ընկնի, ամեն ինչ անելու է, որ Արցախում հայտնվի:
Միհրանն ապագա արաբագետ է, ստեղծագործում է, երազում տպագրվելու մասին ու պարում ազգագրական պարեր, բայց դրանք նրան չեն խանգարել, որ հետաքրքրվի հայկական բանակով: Ասում է, որ բանակը վերազինելու գլխավոր միջոցը հոգեպես զինելն է սեփական զինվորին.
 «Մարտունակ բանակ ունենալու նախադրյալների հիմքում պետք է դնել ազգային ինքնագիտակցությունը, նժդեհյան գաղափարախոսություն է մեզ հարկավոր»:
Ապագա ծառայակից ընկերներին Միհրանը խորհուրդ է տալիս լինել հանդուրժող, պահպանել ազգայինն ու սեփականը. 
 «Պետք է հասկացնել մնացած զորակոչիկներին,որ ոչ ոք պարտք չունի սեփական հայրենիքի հանդեպ, որովհետև պարտքը սիրով չեն տալիս»:

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Կվարվեմ Դուշմանի պես. կվերցնեմ մի բուռ հող, զինընկերներիս մոտ կուտեմ ու կապացուցեմ,որ նույնն է, ինչ մայրական կաթը։

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Չեմ պահի:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Պարտադիր կծառայեի ու իմ որդիներին էլ կստիպեի ծառայել հայրենիքին։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
-Կփորձեմ ընկերաբար շտկել։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Ամեն բան կանեմ՝ պաշտոնում եղած ցանկացած պարտականություն, պատվով կատարելու համար:

6․ Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս…
- Չեմ փախչի, առհասարակ չեմ դիմի նման քայլի:

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Կհարգեմ՝ որպես զինվորի:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կհպարտանամ ու իրենց կընդունեմ իմ քույրերի պես:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Կտխրեմ:


Իննա Թումանյան 

                                                                                 
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2020

Տանեցիները տխուր են, բայց ցույց չեն տալիս. «Զինվորից 5 պակաս»


Գյումրեցի զորակոչիկը՝ Հովհաննես Ջուհարյանը, քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցումը չի պատկերացնում, ուղղակի ոգևորված սպասում է այն պահին, երբ վերջապես համազգեստ կհագնի. «Ավարտել եմ Շիրակի պետական համալսարանը, ծրագրավորող եմ ու շատ կուզեմ Կիբեռ բանակում ծառայել, որ իմ մասնագիտությանը մոտ լինեմ»,-պատմում է ու հավելում, որ նախկինում բանակով շատ քիչ է հետաքրքրվել, բայց որոշ փոփոխություներ՝ այնուամենայնիվ նկատել է. «Շատ եմ լսել, որ սնունդը լավացել է, ասում են նաև, որ միջկանոնադրային հարաբերություններն ավելի են բարելավվել»: 
Հովհաննեսի խոսքով, տանեցիները տխուր են, բայց ցույց չեն տալիս: Ինքն անհամբեր է, պլանավորում է ծառայելուց հետո անպայման շարունակել սովորել և/կամ աշխատել իր մասնագիտությամբ: Մյուս նորակոչիկներին ապագա զինվորը մաղթում է, որ դուխով լինեն. 
«Թող հիշեն, որ բանակն էդքան էլ սարսափելի բան չի, նենց կանցնի, չեն էլ հասկանա»:

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Սոված կմնամ։

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
-Կկարոտեմ:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը:
- Մեկ տարով կգնայի, բայց երկուսը՝ շատ եմ համարում (մասնագիտությանը խանգարելու առումով)։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես… 
-Եթե ինձ վերաբերվի, կխոսեմ իրենց հետ, եթե չէ, չեմ կարծում, որ կխառնվեմ:

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Կուրախանամ, երևի:

6․ Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս…
- Դուխ չեմ անի փախնեմ (ծիծաղում է)։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Մի կերպ կծառայեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Չեմ հավատա:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Կասեմ այ մարդ, էս ո՞նց թռա՜վ էս երկու տարին։


Իննա Թումանյան 
                                                                          


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/07/2020

Զինվորից հինգ պակաս. Կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք նորը սովորելու հնարավորություն ունենք


 «Մա՛մ ջան, մի՛ նեղվիր, կապի մեջ կլինենք: Հետ եմ գալու ավելի հասուն մարդ դարձած»: Ահա այս խոսքերով ծնողին սփոփելով և սիրով ծառայության է մեկնում Սերյոժա Անտոնյանը: Սերյոժան բանակային կյանքի մասին շատ պատկերացումներ չունի, բայց կարծում է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: 
 «Անհաղթահարելի բարդություններ չկան»,- ասում է նա: Բանակային կյանքում Սերյոժան ոչինչ էլ չէր փոխի. ըստ նրա ամեն բան շատ լավ է և գնալով ավելի է լավանում, իսկ թե որտեղ կանցկացնի ծառայությունը՝ ամենից կարևորն է նրա համար: Սերյոժան ցանկանում է ծառայել Արցախում և չի հասկանում այն մարդկանց, ովքեր ուզում են հնարավորինս մոտ ծառայել Հայաստանին: 
Զորացրվելուց հետո Սերյոժան մի մեծ նպատակ ունի. ցանկանում է Հայաստանում զարգացնել ֆուտբոլը՝ զբաղվելով մարզչական աշխատանքով: 
«Գնացեք բանակ և վայելեք դա, քանի որ կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք նորը սովորելու ու ավելի լավը դառնալու հնարավորություն ենք ունենում», - հորդորում է Սերյոժան զինակոչիկներին ու իրենց հերթին սպասող տղաներին: 

Բլից հարցեր 

- Եթե ճաշարանի ուտելիքները Ձեր սրտով չլինեն: 
Կփորձեմ հարմարվել: 

- Եթե հնարավորությու չունենաք հարազատների, ընկերների հետ կապ պահելու: 
Կսպասեմ հարմար պահի: 

- Եթե Ձեր կողքի մահճակալին քնողը խռացնի ողջ գիշեր: 
Կխնդրեմ տեղս փոխեն:

-Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը: 
Չէի ծառայի:

-Եթե Ձեր վաշտի սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատեք: 
Կասեմ, որ ուղղեն:

 - Եթե փախուստի հնարավորություն ունենաք:
 Չեմ փախչի։

 - Եթե իմանաք, որ քաղաքացիական կյանքում Ձեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում եք ծառայելու:
 Կփորձեմ ինչքան հնարավոր է հեռու մնալ:

- Երբ մի օր արթնանաք և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու: 
Կուրախանամ:

 - Երբ հասկանաք, որ մի քանի օրից զորացրվում եք: 
Կփորձեմ վաշտի տղաների հետ նշել:

Բանակը կյանքի հերթական փորձություններից է՝ տղաների կյանքում կոփող մի արկած, որը կոչված է ավելի հասուն դարձնելու և հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին մասնակից լինելու: Իսկ Սերյոժային և մյուս զորակոչիկներին մաղթում ենք բարի ծառայություն:


Սիմոն Հովհաննիսյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2020

«Լսարանից խրամատ անցումը պարտավորեցնող է». «Զինվորից 5 պակաս»

    «Եթե գնամ խորը արմատներ, ապա կարող եմ ասել որ ծուռ սանսունցի եմ»,-հպարտությամբ պատմում է «Զինվորից 5 պակաս» շարքի մեր հաջորդ զրուցակիցը՝ Արմեն Բեգանյանը, որն այժմ ապրում է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:
 Արմենը սովորել է Ուջան գյուղի երաժշտական դպրոցում, ապա սերը դեպի երգն ու երաժշտությունը՝ նրան տարել են Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ. «Նոր եմ ավարտել 3-րդ կուրսը, սակայն բանակից վերադառնալուց հետո շարունակելու եմ ուսումս ևս մեկ տարի, որպեսզի ավարտեմ քոլեջը»,- պատմում է ու հավելում, որ սիրում է նորարարություններ անել տարբեր երաժշտական գործիքներով. «Սկզբում ակորդեոն, ապա գալարափող, շեփոր, սինթեզ, բոլորովին վերջերս սկսել եմ կիթառ նվագել սովորել։ Շա՜տ ժամանակ եմ անցկացնում ականջակալներով` Կոմիտաս, Բոչելլի, Պավարոտի, Կոկեր լսելով»:

Ապագա զինվորն իրեն նկարագրելիս չափազանց անկեղծ է. «Բռնկուն եմ, ինքնամփոփ, ընկերներիս հետ կատակասեր եմ, բայց աշխատասեր չեմ»:
Դեռ մանուկ հասակից հիշում է, որ մայրը մտահոգվում էր, թե տղան մի օր բանակ է գնալու, իսկ հայրը շարունակ կրկնում էր, որ տղան ամեն դեպքում պետք է հաստատ ծառայի. «Ինքս էլ երբեք չեմ մտածել ծառայությունից խուսափելու մասին։ Դեռ ավելին՝ անգամ չուզեցի մեկ տարով ևս հետաձգել։ Քոլեջում պետք է սովորեմ 4 տարի, անվճար եմ ու կար հնարավորություն ծառայության մեկնելու ոչ թե այս տարի, այլ մյուս, երբ կավարտեի, սակայն ինքս եմ որոշել չհետաձգել ծառայությունը»:
«Լսարանից խրամատ անցումը պարտավորեցնող է: Իսկ ծնողներիս տխրությունը, վստահ եմ՝ գերակա չէ նրանց զգացած հպարտությանը»,- ասում է Արմենը

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Մի քանի անգամ գուցե սոված մնամ, հետո կհարմարվեմ։

2Եթե հնարավորություն չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու

- Կկարոտեմ կամ էլ թղթի միջոցով նամակ կգրեմ:

3 Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
- Կարծում եմ, այնուամենայնիվ կլիներ ծառայելու ցանկություն։

4 Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կտխրեմ:

5Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Պարտավորված կլինեմ առավել անթերի ծառայել:

6 Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս
- Փախուստի դիմողները մինչև զորակոչվելն են փախչում։

7 Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու
- Ուրախ կլինեմ, բոլորի հետ հնարավոր է լեզու գտնել:

8 Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
- Շատ աղջիկ երեխաներ կունենամ:

9 Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես
- Չեմ կարող ասել ինչ կանեմ, կամ կզգամ. կուրախանամ, կտխրեմ, կլարվեմ։

                                                                
                       Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2020

«Իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս»․ մեկնարկում է «Զինվորից 5 պակաս» շարքը

  2020թ.-ի ամառային զորակոչի ընթացքում, Banak.info-ն վերսկսում է իր ամենամյա՝ «Զինվորից 5 պակաս» շարքը, որում տեղ են գտել հայկական բանակ զորակոչվող մի շարք երիտասարդների հետ զրույցներ:
Մեր առաջին զրուցակիցը գյումրեցի Տիգրան Մկրտչյանն է, որը վերջերս ավարտել է Շիրակի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինը ու շուտով բանակ է զորակոչվելու: Ապագա ծառայակից ընկերներից տարիքով մի փոքր ավելի մեծ լինելու փաստը նրան չի մտահոգում, կարծում է, որ և՛ հեշտ կլինի, և՛ դժվար. ամեն դեպքում նա շատ լավ է տրամադրված:
Տիգրանի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է. «Սիրում եմ զբաղվել ձկնորսությամբ, հետաքրքրված եմ ֆուտբոլով և մասնավորապես՝Բարսելոնա ակումբով»,-ասում է ու հավելում, որ համակարգչային նորագույն տեխնոլոգիաները իր տարերքն են:
Ինքն իրեն մեկ բառով բնութագրելիս, ասում է, որ համբերատար է: Նա իր ողջ գիտակից կյանքում հետաքրքրվել է բանակով ու երբևէ չի մտածել ծառայությունից խուսափելու մասին. «Իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս ու կարծում եմ, կապ չունի, թե որտեղ կծառայեմ, միայն ուզում եմ գիտելիքներս ճիշտ օգտագործելով նպաստել մեր բանակի հզորացմանը»:
Անցումը լսարանից՝ խրամատ, Տիգրանի կարծիքով պետք է որ շատ հետաքրքիր լինի, բայց գիտի, որ ծնողների համար սկզբնական շրջանում մի քիչ դժվար է լինելու համակերպվելը. «Այնուամենայնիվ ես կարծում եմ հպարտ կլինեն, որ իրենց որդին ծառայում է հայոց բանակում»:
Ապագա զինվորի համար, հայկական բանակում կատարված փոփոխություններն ակնհայտ են ու ահռելի՝ սկսած սննդից, մինչև զենքերի արդիականացում: «Կցանկանամ, որ բոլորի ծառայությունը հեշտ անցնի», - ասում է Տիգրանը, երբ հարցնում եմ, թե ինչ կմաղթի մյուս նորակոչիկներին ու անցնում ենք մեր զրույցի հետաքրքիր մասին:

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Ինձ թվում է որ կլինեն:

2Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
- 21-րդ դարում կապ պահելը շատ հեշտ է, չեմ կարծում, որ նման խնդիր կունենամ։

3 Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
-Ծառայել, բայց մեկ տարով։

4 Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կփորձեմ խորհուրդներ տալ թերությունները շտկելու համար։

5Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Լավ կլինի:

6 Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս
-Չեմ փախչի։

7 Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Կփորձեմ վերաբերմունքս փոխել իր հանդեպ:

8 Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կարծում եմ՝ անհնար է այդքան աղջիկ նույն հագուստով:

9 Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Կուրախանամ կամ կտխրեմ:

                                                                     
Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/06/2018

Արցախն ինձ համար Հայաստանն է․ «Զինվորից 5 պակաս»

Այս տարի Հայկական բանակի շարքերը համալրող հերթական զինակոչիկը Գևորգ Բալեյանն է։
Արմանտներով Գեղարքունիքի մարզից  Գևորգը ապրում է Երևանում: 10 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղցելուց հետո թողել է այն  և այժմ սովորում է  Հայաստանի ֆիզիակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում. ապագա մարզիչ է:
Զինվորական ծառայությանը շատ հանգիստ է վերաբերում: Կարծում է, որ  պատրաստ է ծառայելու,  առաջին հերթին՝ հոգեբանորեն։
Այն հարցին, թե որտեղ կուզենա ծառայել, ասում է.
-Պատրաստ  եմ երկու տեղում էլ ծառայելու: Արցախն  ինձ համար Հայաստանն է:
Ըստ ապագա զինվորի՝ բանակային կյանքը ունի դժվարություններ, բայց պետք է դրան հոգեբանորեն պատրաստ լինել մինչև զորմաս  հասնելը, այդ  դեպքում խնդիրներ  չեն լինի: Իր համար ամենամեծ  դժվարությունը համարում է   սահմանված կանոններին և ռեժիմին հարմարվելը:
-Պետք  է հպարտանալ սեփական կարգավիճակով, որ   զինվոր ես, սեփական դիրքորոշումներն ունենալ: Այդ դեպքում ծառայությունը հեշտ կանցնի և շատ առավելություններ կտա:


Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
    Չեմ ուտի։

Եթե հնարավորությու չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
Խնդիր չկա, պատրաստ ենք։

Եթե կողքիդ մահճակալին քնողը անդուր խռացնի ողջ գիշեր…
Կհանեմ նրան, ես  կքնեմ, հետո իմ քնելուց հետք  ինքը(ժպտում է)։

Եթե իմանաս, որ ամենամոտ ըներոջդ հարսանիքն է, բայց դու չես կարող ներկա լինել…
Եթե հնարավորություն չկա, չեմ գնա։

Եթե ընկերուհիդ զանգի և ասի, որ ընկերուհու հարսանիքն է և հարսնաքույրը ինքը պիտի լինի…
Ընկերուհի չունեմ, էդ խնդիրը այս երկու տարում երևի չեմ ունենա,բայց  եթե ունենայի չէի թողնի։

Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
Եթե շարունակեի պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը կմտածեի  չծառայելու մասին: Հիմա՝ մինաշանակ ծառայել:

Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
Կզրուցեմ նրանց հետ այդ հարցերի շուրջ։

Եթե փախուստի հնարավորություն ունենաս
Ծայրահեղ անհրաժեշության դեպքում հնարավոր է դուրս գամ, չեմ փախչի։

Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու…
Քաղաքացիական կյանքում ինձ համար տհաճ մարդիկ չկան, այդ խնդիրն էլ չեմ ունենա:

Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
Աղջիկները, կարծում եմ, չպետք  է ծառայեն, նրանք այլ առաքելություններ ունեն: Հատկապես տղաների հետ ծառայելը  նրանց  համար լավ չի լինի:

Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
Քանի  չեմ ծառայում, չեմ կարող  ասել։  


Անի Դավթյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/06/2018

Թող հիշեն, որ սահմանից այս կողմ մենք թշնամի չունենք. «Զինվորից 5 պակաս»-ը շարունակվում է

Թող հիշեն, որ սահմանից այսկողմ մենք թշնամի չունենք. «Զինվորից 5 պակաս»-ը շարունակվում է

«Զինվորից 5 պակաս» շարքի հաջորդ զորակոչիկը Էդուարդ Խալաթյանն է, ով Ապարանից է և սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում: Տղան ծրագրում է ծառայությունից հետո ավարտել ուսումն ու աշխատել իր մասնագիտությամբ:
Շատ տղաների նման, Էդուարդն էլ է սիրում ֆուտբոլ: Սովորաբար երկրպագում է իսպանական «Բարսելոնա» ակումբին, բայց Աշխարհի առաջնության իր ֆավորիտը Արգենտինայի հավաքականն է:
Իրեն նկարագրելիս ապագա զինվորն ասաց, որ ջրիկ է և ամաչկոտ. կարելի է ենթադրել, որ նրա բնավորությունը փոփոխվում է ըստ միջավայրի և նա կարող է հավասարակշռված ու լավ ծառայել:
Երբ հարցրի, թե որտեղ կցանկանար ծառայել, հասկացա, որ Էդուարդը գիտի, թե ուր է գնում և պատրաստ է.
-Կցանկանամ ծառայել ԱՀ Մարտակերտի շրջանում:
Ճիշտ է բանակով նախկինում երբեք չի հետաքրքրվել, բայց կարծում է, որ ներկայումս սպաների վերաբերմունքը զինվորների հանդեպ շատ է փոխվել՝ իհարկե դեպի լավը:
Տանեցիները դրական են տրամադրված՝ սրտատրոփ կսպասեն իրենց զինվորի վերադարձին:
Մյուս զորակոչիկներին Էդուարդի մաղթանքը շատ հստակ էր ու տեղին.
-Թող դուխով լինեն, չվախենան ծառայությունից ու ամենակարևորը հիշեն, որ սահմանից այսկողմ մենք թշնամի չունենք…


Բլից հարցում
Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն
-Կհարմարվեմ
Եթե հնարավորություն չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
-Միջոց կգտնեմ
Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
-Կծառայեի
Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կասեմ
Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Կհպարտանամ
Եթե փախուստի հնարավորություն ունենաս
-Չեմ փախչի
Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու
-Ամեն ինչ կանեմ, որ իր հետ չծառայեմ
Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
-Կուրախանամ
Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես
-Համ կտխրեմ, համ էլ կուրախանամ։

Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`