Showing posts with label Գոհար Աթաբեկյան. Show all posts
Showing posts with label Գոհար Աթաբեկյան. Show all posts

31/08/2019

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը եզրափակվեց «Սրխավենդ»-ում

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանականերում «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամները 4-րդ օրը անցկացրին  Սրխավենդի զինվորիների հետ։
Արդեն հարազատ դարձած զորմասում արժանացան ջերմ ընդունելության և՛ զինվորների կողմից, և՛ սպայական անձնակազմի։ Զինվորական ճաշարանում ճաշեցին, անկեղծ զրույցներ վարեցին և պատրաստվեցին համերգին։ Ռազմահայրենասիրական երգեր, պարեր և իսկական տոնախմբություն, զինվորներն ու ՀԿ-ի կամավորները միասին տոնի վերածեցին այդ մի քանի ժամը, նպատակն իրականացված էր։ Ժամանակն էր հանձնել նվերները, ծառայության մեջ աչքի ընկած զինվորների պատվոգրերը և բարի ծառայություն մաղթել մեր քաջերին։
Այդ օրը ՀԿ-ի անդամները ունեցան նաև կրակային պատրաստություն, որը իրականացրին ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության տակ գտնվող կրակադաշտում։ Անդամներին տրամադրեցին մարտական փամփուշտներ, կրակային վարժությունները կատարեցին կքանստած և պառկած դիրքերից։ Կամավորները ցույց տվեցին իրենց մարտական պատրաստվածությունը, ունեցած գիտելիքներն էլ ավելի ամրապնդեցին և արժանացան գովեստի խոսքերի։
Այսքանով «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իրականացրեց ևս մեկ ծավալուն ու հաջողած ծրագիր։
Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Գոհար Աթաբեկյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/08/2019

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն 3 տարեկան է

 «Հանուն հայ զինվորի ՀԿ»-ն արդեն 3 տարեկան է։ 3-րդ տարին է, ինչ ՀԿ-ի անդամներն իրենց հիմնադրման օրը նշում են Արցախում, կարծես ավանդույթի է վերածվում։
 Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում ՀԿ-ի անդամները կրկին Արցախի Հանրապետությունում են, առաջնագծում՝ մեր քաջ և հզոր սահմանապահ տղաների կողքին։
 ՀԿ-ն իր այս 3 տարվա ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց հիմքում անդամների չխնայած ջանքերն են,  յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով։
Ծննդյան տոնի առթիվ ՀԿ-ի կողմից պարգևատրվեցին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի շուրջ 20 զինվոր, ինչպես նաև նույն զորամասերի հրամանատարական կազմից՝ Արմեն Մարկոսյանը, Արման Հովհաննիսյանը, Զարզանդ Մխիթարյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը և Կարեն Շաքարյանը ստացան շնորհակալագիր «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։

 Հասարակական կազմակերպության անդամներրը ևս անմասն չմնացին։ Կամավորներն արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի։ ՀԿ-ի անդամների խոսքով իրենց համար ամենամեծ և ամենարժեքավոր գնահատանքը այն է, որ զինվորների աչքերը նկատելիորեն փայլում են, ժպտում են, կարճ ժամանակով, բայց կտրվում են զինվորական առօրյայից։ Նաև, երբ զինվորների ծնողները   կայքում տեղադրված ֆոտոռեպորտաժներից գտնում են իրենց զինվորին և շնորհակալություն հայտնում։ 
Եվս մեկ անգամ շնորհավորենք «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ծննդյան 3-րդ տարեդարձը և մաղթենք նոր ձեռքբերումներ իրենց բնագավառում։
Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Գոհար Աթաբեկյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/04/2019

Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյան․ սպա՝ ով իր հայրենիքը գերադասեց սեփական կյանքից./Տեսանյութ/


 «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով»,-ասել է Գարեգին Նժդեհը։ Եվ մեր հայրենիքը շարունակում է ապրել, ապրում է իր հայրենասեր զավակների շնորհիվ։ Ի՞նչ է հայրենասիրությունը, եթե ոչ հզոր հայրենիքի երաշխիք։

 Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյան․ սպա՝ ով իր հայրենիքը գերադասեց սեփական կյանքից։ Զոհվել է 2016թ․ ապրլի 25-ի գիշերը լույս 26-ին՝ Մարտակերտում՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս։ Սեփական մարմնով փրկել է իր զինվորի կյանքը, ստացել արկի բեկորի մահացու հարված։ Այսօր լրացավ Տիգրանի զոհվելու 3-րդ տարելիցը։ 3 տարի է, ինչ կրկնում ենք Տիգրանի մտքերը․ «Ամենալավն այն տղաներն են, որ դիրք են պահում»:

 Ծնունդով Շիրակի մարզից է, ծնվել է 1992թ․ փետրվարի 21-ին։ Դպրոցն ավարտելուն պես, կրթությունը շարունակել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և 2014թ․ անցել ծառայության ԼՂՀ Մարտակերտում։

 Նրանք են մեր հզոր հայրենիքի երաշխիքը, հայրենիքը իրենց մեջ կրող և պաշտպանող հայ տղաները՝ զինվորները։ Տղաներ, ովքեր սրտաճմլիկ տեքստերով չեն խոսում հայրենասիրության մասին, այլ ամեն ինչ ցույց են տալիս իրենց նվիրվածությամբ և հայի ոգով։

Գոհար Աթաբեկյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/04/2019

Առաջնագիծ 5 «КамАЗ» անվադող են ճանապարհել

2016 թ  Ապրիլյան պատերազմը ոչ միայն հայ ազգի համախմբվածությունը ցույց տվեց, մեր զինվորների մարտունակությունը, այլ նաև որոշ թերացումներ, որոնց ուղղությամբ աշխատել էր հարկավոր։ Թեժ դեպքերից անմիջապես հետո հայկական բանակը սկսեց էլ ավելի ամրանալ, դասեր քաղել և կատարելագործվել։ Մեր զոհված տղաների ընտանիքները նույնպես ոտիքի են կանգնել՝ պատրաստակամություն հայտնել օգնել՝ ինչպես կկարողանան։
Ապրիլյան պատերազմին զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, նրանցից մեկն է, ով կանգնել է հայկական բանակի թիկունքին։ Երկրորդ տարին է, ինչ իր ընկերների հետ միասին, ամբողջ ՀՀ տարածքով հավաքում են անվադողեր և ուղարկում առաջնագիծ, նպատակ ունենալով ինժիներական և ամրաշինական կառույցների ամրապնդմանը։
Այսօր՝ ժամեր առաջ, 5 կամազ անվադող են ճանապարհել առաջնագիծ և դեռ 40 մեքենա էլ ունեն ճանապարհելու, մինչև մայիս ամսվա վերջ։
2017 թ, երբ այցելել է եղբոր մարտական հերթապահություն իրականացրած դիրք, իր աչքերով է տեսել, թե ինչ դժվարությամբ են աշխատանքներ իրականացնում և ցանկացել է ինքն էլ մասնակից դառնալ այդ ամենին «Փորձեցի հասկանալ, թե ո՞նց կարող եմ օգնել ու առաջինը ինչի մասին տղերքը խոսցեին՝ անվադողերի պակասն էր»։ Հետ է եկել Արցախից ու սկսել ընկերների հետ անվադողեր հավաքել, միացել են Տիգրանի ընկերները ևս և այդպես գործը գլուխ են բերել։
Ժորան ասում է, որ բացի ՊՆ-ի և ՊԲ-ի հետ կապից, զորամասերի հրամանատարության հետ կապերից, նաև իր զինվոր ընկերի միջոցով է տեղեկանում, թե որտեղ կա անվադողի խնդիր և այդպես ևս փորձում են օգտակար լինել։ Ինչես նաև «Մարտական պատրաստության ակումբ»-ի կազմակերպած Արցախ այցերի շնորհիվ, որի հիմնադիրն ինքն է։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս մոտ 50 մեքենա անվադող են ուղարկել առաջնագիծ (տեսանյութը` այստեղ) «Չենք դադարեցնի հավաքելը, այնքան կհավաքենք ինչքան հարկավոր է սահմանը լիարժեք ամրացնելու համար, բայց այս արագությամբ, որ հավաքենք 2 տարի հետո էլ պետք չի լինի»։

Գոհար Աթաբեկյան












Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/04/2019

Լսարան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի անունով /ֆոտոշարք, տեսանյութ/


 Այսօր՝ ապրիլի 12-ին նախկինում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում (այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց) տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի անվան լսարանի բացումը, որտեղ էլ սովորել է վերջինս:
Տեղի ունեցավ միջոցառում նվիրված ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին և մեկ այլ միջոցառում՝ նվիրված Բագրատ Ալեքսանյանին: Նախաձեռնողը Լուսինե Մելոյանն էր՝ Բագրատի դասղեկը, ով միշտ հիշում ու պատմում է նրա մասին իր ներկայիս ուսանողներին:
«Բագրատի հիշատակը փորձեցինք այսպես վառ պահել, որ հաջորդ սերունդներն էլ տեսնեն ու ճանաչեն մեր հերոսին: Ես դասավանդել եմ նրան, միևնույն ժամանակ եղել նրա դասղեկը: Բոլորը սիրում էին Բագրատին, պարտաճանաչ ու խելացի տղա էր», - ասում է Լուսինե Մելոյանը:
 Լսարանի բացումն արեցին Բագրատի հայրն ու մայրը: Ներկաներին նվիրեցին Բագրատի՝ «Վերադարձ» գիրքը: Բագրատը երազում էր ծառայությունն ավարտելուց հետո իր գրած բանաստեղծություններով գիրք հրատարակել: Ցավոք, չհասցրեց: Սակայն զոհվելուց հետո լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն:    
 Ներկա էին նաև Բագրատի դասընկերները, որոնք չկարողանալով զսպել արցունքները, պատմում են.
 «Լավ ընկեր էր, բարի, կամեցող: Միշտ օգնության էր հասնում, ով դրա կարիքն ունենում էր: Հպարտ ենք որ մեր շարքերում նման մարդ է եղել: Մենք բոլորս ենք շնորհակալ նրան, Բագրատը մեր հերոսն է»: 
Հիշեցնենք, որ Բագրատ Ալեքսանյանը 2014 թվականին անցել էր ծառայության Մեխակավանի (Ջեբրայիլ) զորամասում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Վարազաթումբ (Լյալյա-Իլյագի) բարձունքը թշնամու կողմից ենթարվեց գրոհի։ Հրեշտակների ջոկի տղաները ժամեր շարունակ մարտ են վարել, որի արդյունքում նրանց հաջողվել է թշնամուն պատճառել մեծաքանակ կորուստներ։ Բարձունքի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհվել է նաև Բագրատ Ալեքսանյանը, ով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
                                                                                                 Նյութը՝ Լիանա Բրյանի
Տեսանյութը՝ Գոհար Աթաբեկյանի













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/04/2019

«Ապրելու կարոտը»․ միջոցառում նվիրված Ռոբերտ Աբաջյանի հիշատակին./Ֆոտոռեպորտաժ/

 Շահեցի՞ր երկիր, թ՞ե կորցրեցիր բարձունքը մերն է, տղերքը՝ չկան․․․ 2016 թվականի գարունը՝ ապրիլը, չի մոռացվի։ Պատմությունը կրկնվեց։ Ազգը նոր հերոսներ ունեցավ, ճանաչեց նրանց, սգաց, փառաբանեց, սիրեց և հպարտացավ, բայց երանի՜, հպարտությունն այսքան ցավոտ չլիներ։
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վառ հիշատակին։  Ռոբերտ Աբաջյանը Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս, ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
Միջոցառման նախաձեռնողը ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանն էր։ Սցենարի հեղինակ Վիկտորիա Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումը պատկերացնելիս առաջինը մտքին եկել է կարոտ բառը և հենց այդպիսի խորագիրն էլ ընտրել են՝ «Ապրելու կարոտը»։
Հերոսի ընտանիքը օրվա պատվավոր և սպասված հյուրն էր։ Միջոցառման կազմակերպիչների համոզմամբ աշակերտներն իրենք իսկ հայտնել են ցանկություն՝ մասնակցություն ունենալու, ցուցաբերել են լրջություն և պատասխանատվություն։ Դպրոցի սոց մանկավարժ Վարդուհի Իխտիարյանի խոսքով աշակերտները գալիս իրենց օգնությունն էին առաջարկում, օրերով պատրաստվել են և  հպարտ են, որ պատիվ ունեն մասնակցել միջոցառմանը։
Եղան փոքրիկներ, որ բեմի վրա չկարողացան զսպել արցունքները, բայց դա էլ չխոչընդոտեց միջոցառման սահուն ընթացքին։  Երեխաների խոսքով, նման միջացառումների շնորհիվ իրենք ևս մեկ հնարավորություն են ունենում ճանաչել մեր հերոսներին, ավելի շատ բան իմանալ նրանց մասին։
Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, հուզմունքը կոկորդին շնորհակալություն հայտնեց, ներկաներին պատմեց իր թոռան մասին՝ մեր հերոսի։ Լացն ու ծիծաղը խառնվել էին իրար։ Պատմում էր, թե Ռոբերտը ոնց էր հպարտանում իր ազգանունով, ոնց էր սիրում․․․ Միշտ ժպիտը երեսին, ընկերներով շրջապատված, կյանքով լի երիտասարդ․․․
Հերոսները չեն մեռնում, նրանք անմահանում են։ Շահեցի՞ր երկիր, թ՞ե կորցրեցիր- բարձունքը մերն է, տղերքը՝ չկան, տղերքն ավելի բարձրում մնացին․․․

նյութը՝ Գոհար Աթաբեկյանի
լուսանկարները՝ Լիանա Բրյանի






















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/04/2019

Ականները կյանքեր են խլում․ «Հարավային Կովկասն առանց ականների» իրազեկման քարոզարշավ./Ֆոտոշարք/

Ականներն անվիճելիորեն սպանում և խեղում են։ Ամբողջ աշխարհում ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10000 մարդ, 20000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս ամենը գիտակցելով, 2005 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամաբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր։
Այս տարի առաջին անգամ ապրիլի 4-ը՝ ականների վտանգի իրազեկման օրը, Հարավային Կովկասում նշվեց տարածաշրջանային մասշտաբով ականային վտանգի իրազեկման քարոզարշավի տեսքով՝ հանդես գալով «Հարավային Կովկասն առանց ականների» կարգախոսի ներքո։ Կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ Քաղաք Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում, Եվրոպական միության աջակցությամբ, ապա միջոցառումը շարունակվեց դրսում՝ մարդասիրական ակցիա Հալեպի փոքրիկների համար։ Կլոր սեղան-քննարկաման մասնակիցները մանրամասն ներկայացրին ականների վտանգների մասին, խոսեցին դրանց պատճառած վնասների մասին, հորդորեցին անտարբեր չլինել ականներից տուժածների նկատմամբ։  Նաև անրադարձան Հայաստանում առկա ականային վտանգ պարունակող տարածքներին, որոնք թվով 123-ն են։

Միջոցառման երկրորդ մասին միացան պատգամավորներ, դերասաններ երգիչներ և ուղղակի քաղաքացիներ, ովքեր ցանկացան իրենց փոքրիկ օգնությամբ ժպիտներ պարգևել Հալեպի փոքրիկներին։ Մի փոքրիկ իր սիրելի արջուկը գրկին նույնպես միացավ ակցիային և ժպտուն աչքերով, արդեն առանց արջուկի հեռացավ։ Հավելենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հայ մասնագետներից կազմված խումբը Հալեպում է արդեն, գրեթե, 2 ամիս։ 

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի 4 մարզերում՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորում կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35000 մարդ։ Այս անմեղ բնակիչնեի կյանքն ու առողջությունը վտանգված է։ Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել։ Ականային վտանգը խոչընդոտում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, խաթարում է մարդկանց կյանքի բնականոն ընթացքն ու նպաստում արտագաղթին։

Ներկաները մի քանի անգամ հորդորեցին, որ ոչ մի պետություն չպետք է ունենա ականապատ տարածքներ, դրանց փոխարեն կարող են լինել խաղադաշտեր, գյուղատնտեսական տարածքներ կամ այլ օգտակար և անվնաս ձևով շահագործել։ 

2019 թվականի ապրիլի 4-10 անցկացվող «Հարավային Կովկասն առանց ականների» քարոզարշավը կփորձի տարածաշրջանի իշխանություններին, քաղաքացիներին քաջալերել՝ առավել մեծ ջանքեր ներդնել Հարավային Կովկասն ականների և չպայթած զինամթերքի պատուհասից մաքրելու համար։


Նյութ՝Գոհար Աթաբեկյանի
Լուսանկարները՝ Լիանա Բրյանի







































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`