03/07/2017

Արմեն Մինասի Բեգլարյան

Գյումրի 03.07.2017 Banak.info
Արմեն Բեգլարյանը նվել է 1973թվ. Սյունիքի մարզի՝ Ախլաթյան գյուղում: Գյուղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1990-1991թվ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992-ին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև անդամակցել «Սիսական» ջոկատին:
2005-2008թվ. և 2012-2016թվ. մինչև զոհվելը եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար:
2008-2012թվ. աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում:
2016թվ. ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ, պահպանելու կերտած հաղթանակն ու կանգնելու հայ զինվորի կողքին:
Զոհվել է ապրիլի 4-ին, Մարտակերտի շրջանում: Նրանց ջոկատը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով զոհվել է մյուս կամավորականների հետ:
Հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով:
Հավերժ փա՛ռք ու խոնարհում անմահ հերոս...

Ալվինա Հարությունյան 

                              


Նյութի տվյալները վերցված են Vorotan.am  կայքից։ 


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  
Տեղեկացրու՛ ընկերներիդ`