02/07/2017

Տիգրանը երկու օրից կմեկնի ծառայության.«Զինվորից 5 պակաս»

Երևան 02.07.2017 Banak.info
«Զինվորից 5 պակաս» շարքի հերթական զրուցակիցը Տիգրան Կիրիշչյանն է: 
Սովորում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ապագա ատամնատեխնիկ է:
Տիգրանը որոշ խնդիրներ ունեցել է, որոնց պատճառով կարող էր ազատվել ծառայությունից, բայց ինչպես ինքն է ասում՝ ընտրել է ծառայելը:
 -Գնալը հաստատ ավելի ճիշտ ա: 

Միակ խանգարող հանգամանքը ապագա զինվորի համար կարոտն է, ասում է, որ դժվար է ընտանիքից հեռու ապրելը, բայց վստահ է՝ կհարմարվի: 
-Ես կհարմարվեմ, մնում ա ինձ հարմարվեն(ծիծաղում է): 

Ուտել շատ է սիրում, բայց եթե մի բան դուր չգա, չի կարողանա ուտել, չնայած կարծում է սնունդի հարցն արդեն բանակում կարգավորված է ու խնդիր չի լինի: Հակառակ դեպքում այլընտրանք կլինի ընկերների ուղարկած սնունդը: 
Ժամանակի ընթացքում նրա աչքին շատ բան է փոխվել մեր բանակում, մեծ առաջընթաց է տեսնում: 
-Մենակ թեյարանն ա շատ թանկ նստելու(ծիծաղում է):

Հասակակիցներին այժմ խորհուրդ տալ չցանկացավ, բայց ասաց, որ լսում է ծառայող ավագ ընկերների խորհուրդները, հետո իր ժամանակն էլ կգա: 
Ներկայումս մեր զրուցակիցը մի բանի համար է շատ ուրախ. 
-Սպայակազմում էլ վաղուց չկա երևանցի կամ ղարաբաղցի, բոլորը ծառայում են մեջք մեջքի տված՝որպես ուղղակի հայ: 

Ծառայության մեկնելուց առաջ որոշել է Մաշտոցի պուրակում միանգամից հանդիպել բոլոր ընկերներին, դրա համար էլ, ինչպես ինքն է ասում «հրաժեշտի երեկո» է կազմակերպել:

Բլից հարցում
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն…
-Կուտեմ:

2.Եթե հնարավորությու չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
-Կդիմանամ:

3.Եթե կողքիդ մահճակալին քնողը անդուր խռացնի ողջ գիշեր…
-Կբզեմ (ծիծաղում է):

4.Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Կծառայեի:

5.Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
-Իրենց կասեմ:

6.Եթե փախուստի հնարավորություն ունենաս…
-Նայած ինչ դեպք է:

7.Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Մի անգամ կծեծեմ (ժպտում է):

8.Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կա՜յֆ:

9.Իսկ ընկերուհի՞դ:
-Այ էդտեղ ստոպ:

10.Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Ժամանակը կգա կհասկանամ, էդ ժամանակ էլ կասեմ:


Իննա Թումանյան


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  

Տեղեկացրու՛ ընկերներիդ`