08/12/2017

Այսօր Գարիկ Ավանեսյանի մահվան 2-րդ տարելիցն է

Գյումրի 08.12.2017Banak.info
2015թվ. դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից  ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:
Ծնվել է 1991թվ. ԱՀ Հադրութի շրջանի Հակակու  գյուղում:
Դպրոցն ավարտելուց հետո 2006-2008թթ․ սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, որից հետո ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո լեյտենանտի կոչում ստանալով վերադարձել է հայրենի հող՝ Արցախ:
Նշենք նաև, որ Գարիկ Գուրգենի Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Նյութը պատրաստեց Ալվինա Հարությունյանը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`