08/08/2019

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հետախույզ Ղարիբ Սահակյանի տարեդարձն է


Գյումրի 08.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Ղարիբ Սահակյանը կդառնար 32 տարեկան։
Ղարիբը ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից էր։
2005-2007թթ. գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ: 
2008թվ. անցել էր պայմանագրային ծառայության: Եղել է N զորամասի հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի` 1-ին ջոկի հետախույզ- դիպուկահար, 3-րդ խմբի 2-րդ ջոկի հրամանատար և 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, խմբի հրամանատարի տեղակալի պաշտոններում՝ որպես  ավագ սերժանտ:
Մեծ սիրով ու պատասխանատվությամբ է վերաբերվել իր աշխատանքին, հետախույզի բարդ ու պատասխանատու մարտական առաջադրանքերը միշտ իրականացրել գերազանց։
2016թվ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 4-ին Մեխակավանի (Ջեբրայիլ) ուղղությամբ ընթացած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են Ղարիբ Սահակյանը, Ազնավուր Բալայանը և Նվեր Սիմոնյանը։
Ղարիբ Սահակյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ և ՀՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով, իսկ ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու պարգևներով։
Ղարիբն ամուսնացած էր, ունի երեք որդի։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`