08/08/2017

Այսօր Ղարիբ Սահակյանի տարեդարձն է

Գյումրի 08.08.2017 Banak.info
Ղարիբ Սահակյանն այսօր` օգոստոսի 8-ին,  կդառնար 30 տարեկան:
Ծնվել է 1987թվ. Հադրութի շրջանի` Տող գյուղում, կրթությունը` միջնակարգ:
Ղարիբը դեռ փոքր տարիքից էր որոշել պաշտպանել հայրենիքը և շարունակել իր հոր ուղին:

2005-2007թթ. գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ: 2008 թվականից անցել է պայմանագրային ծառայության: Եղել է N զորամասի հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի` 1-ին ջոկի հետախույզ- դիպուկահար, 3-րդ խմբի 2-րդ ջոկի հրամանատար և 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, խմբի հրամանատարի տեղակալի պաշտոններում՝ որպես  ավագ սերժանտ:
Մեծ սիրով ու պատասխանատվությամբ է վերաբերվել իր աշխատանքին, մշտապես մարտական առաջադրանքերը իրականացրել գերազանց:
2016 ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ամենաթեժ հատվածներում ծավալված մարտերի ժամանակ հայկական ստորաբաժանումների պատասխան հարվածից թշնամին կրել է մեծ կորուստներ և հետ շպրտվել:
Ծավալված մարտերի ընթացքում Ղարիբը իրեն դրսևորել է, որպես քաջ ու անվախ մարտիկ, ով  գիտակցելով մարտնչել է առանց վարանելու ու հետ նահանջելու:
Ապրիլի 4-ին արկի պայթյունից զոհվել է Ղարիբ Սահակյանը:
Ղարիբ Սահակյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով։
Ծնունդդ շնորհավոր Հերո՛ս, դու հավերժ ներկա ես....

Ալվինա Հարությունյան



Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։

Տեղեկացրու՛ ընկերներիդ`