Գյումրի 29.04.2017 Banak.info
Արամայիսը ծնվել է 1996թվ. Սյունիքի մարզի՝ Գորայք գյուղում: Մինչև 4-րդ դասարան հաճախել է տեղի դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի Ոսկեհատ գյուղ, որտեղ շարունակել է կրթությունը տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցում Արամայիսը շատ սիրել է պատմություն առարկան։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjyw303vocPLeUQZvADp1V5AVD7FCY7HOBjEI7cw1KB31D_dg6Pct9H6QL0xRGDNRMe4KyJP1TZJ-FIg7ez25w79G5mkZkKtn4X1WGp4Ai1HTe1OsxTgubYwL_LTTrBJs_MVkji9d-RW7M/s320/13082707_1598605780429342_9038817970728988113_n.jpg)
Արամայիսի ճանաչողների փաստում են, որ նա շատ համեստ, զուսպ, հավասարակշռված անձնավորություն էր, մարդ, ում ցանկացած գաղտնիք կարելի էր վստահել, իսկ լուրջ հարցերում միանշանակ նա կօգներ իր խելամիտ ու մտածված խորհուրդներով: Մարդ, ով բարության մարմնացում էր, նրան միայն ամենադրական հատկանիշներով են բնութագրում:
Արամայիսը քանդակագործությամբ էր զբաղվում, միշտ ցանկացել է իր սեփական արհեստանոցն ունենալ, ուսման հետ զուգահեռ եղբոր հետ աշխատել։
2013թվ. ավարտելով դպրոցը ընդունվել էր Երևանի Հայբուսակ համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Արամայիսը չի ցանկացել տարկետում վերցնել և ինքնակամ ու մեծ սիրով հայտնել է , որ գնալու է ծառայության:
2015թվ. Արամայիսը անցնում է ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես նռնակաձիգ:
2016թվ. մարտի 31-ին Արամայիսը հերթափոխը հանձնել ու իջել էր զորամաս: Ապրիլի 1-ի լույս ` 2-ի գիշերը տագնապով բարձրացել էին դիրքեր։ Ապրիլի 4-ին մղված թեժ ու անհավասար մարտում ականի պայթյունից Արամայիսը զոհվում է:
Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար» ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով:
Փա'ռք ու խոնարհում:
Ալվինա Հարությունյան
Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։
Տեղեկացրու՛ ընկերներիդ`