10/01/2017

Տիգրան Մխիթարի Պողոսյան



Գյումրի, 10.01.2017, Banak.info  
  Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնվել է 1992թվ. Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 
Դպրոցն ավարտելուց հետո 2010թվ. ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որն ավարտելով 2014 թվ. ստացել  է լեյտենանտի կոչում և ծառայության անցել Մարտակերտի շրջանում՝ որպես հրաձգային վաշտի հրամանատար: 
2016թվ., քառօրյա պատերազմը հաղթահարված էր, իսկ Տիգրանը իր զինվորների կողքին էր միշտ ու ցանկացած հարցում... 
Ապրիլի 26-ին մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս թշնամու կողմից հրթիռակոծման հետևանքով Տիգրանը զոհվում է: Մարտակերտի զորամասի տվյալ մարտական դիրքը կրում է իր պաշտպանի անունը: 
Նվիրված, բարի, ըներասեր, մարդ ով կվնասեր իրեն, բայց կաներ լավը մեկ ուրիշի համար: Մարդու տեսակ, որ շատ հաճախ չենք կարողանա գտնել ու ճանաչել. այո` հենց այսպիսին է եղել Տիգրանը առանց չափազանցության ու ավելորդության ու սա կփաստի յուրաքանչյուր զինվոր, ով ծառայել է Տիգրանի հետ ու ով նրան ճանաչում է: 
Սպա ով միշտ եղել է իր զինվորի կողքին, կատարել ցանկացած առաջադրանք նրանց հետ, օգնել ու եղել նրանց ավագ ընկերը: Նրանք ովքեր գիտակցված ու իրենց կամքով ընտրում են հայրենիքի պաշտպանի ուղին, նրանք իրենց մեջ մեծ ուժ ունեն ու կան օրինակներ ու սպաներ, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր բոլորի համար ու նրանցից մեկը Տիգրանն էր:
Մենք կանք ու ապրում ենք, իսկ դրա հետ մեկտեղ մեզանից յուրաքանչյուրը վրեժ ունի ու պարտավորված է պաշտպանել ամեն մի թիզ հող, որի վրա նրանց արյունն է: 
Փա՛ռք ու խոնարհում քո վառ հիշատակին` հերոս Եղբայր։ Դու կաս ու կապրես հավերժ...
Տիգրան Պողոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: 

Ալվինա Հարությունյան




Տեղեկացրու՛ ընկերներիդ`