11/01/2017

Ղարիբ Հայասերի Սահակյան

Գյումրի, 11.01.2017, Banak.info
Ղարիբ Հայասերի Սահակյանը ծնվել է 1987թվ. Հադրութի շրջանի` Տող գյուղում, կրթությունը` միջնակարգ: 
2005-2007թթ. գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ: 2008 թվականից անցել է պայմանագրային ծառայության: Եղել է N զորամասի հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի` 1-ին ջոկի հետախույզ- դիպուկահարի, 3-րդ խմբի 2-րդ ջոկի հրամանատարի և 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, խմբի հրամանատարի տեղակալի պաշտոններում: 
Մեծ պատասխանատվությամբ է կատարել հետախույզի դժվարին ու պատասխանատու աշխատանքը: 
Զոհվել է 2016թվ. ապրիլի 4-ին, մարտական գործողությունների ժամանակ: Ուներ ավագ սերժանտի կոչում: 
Ղարիբ Սահակյանյ հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով։



Ալվինա Հարությունյան 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`