Showing posts with label նորություններ. Show all posts
Showing posts with label նորություններ. Show all posts

19/08/2020

Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները

«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի  2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:
Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նորակոչիկների երդման արարողություն

Oգոստոսի 18-ին 3-րդ զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։
Հրամանատարությունը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/08/2020

Ուսումնական տագնապ

Oգոստոսի 17-ին 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:
Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել և թերությունները շտկելու ցուցումներ տվել:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ստուգայց 2-րդ զորամիավորումում

Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ու կենցաղային պայմաններն ստուգելու նպատակով օգոստոսի 17-ին գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն այցելել է 2-րդ զորամիավորում:
Գեներալ-մայորը զրուցել է նորակոչիկների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ինչպես նաև նորակոչիկներին հորդորել է լինել զգոն, պահպանել անվտանգության կանոններն ու ծառայել բարձր  պատասխանատվությամբ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կստեղծվի «Սպայի գրադարան» մասնագիտացված էլեկտրոնային հարթակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք www.banak.info կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում, որից հետո կայքում կստեղծվեն նոր բաժիններ, ֆունկցիոնալ նոր հնարավություններ:
  Նոր համագործակցության արդյունքում Banak.info կայքում կստեղծվի «Սպայի գրադարան» բաժինը, որտեղ տեղ կգտնեն սպաների համար նախատեսված և հասարակության լայն զանգվածին հետաքրքրող թվայնացված գրականություն:

 «Սպայի գրադարան» բաժինը ոչ միայն կօգնի սպաներին հեշտացնել իրենց անհրաժեշտ գրականությունը գտնելու հարցում, այլև ռազմական ոլորտով հետաքրքրվող անձանց հնարավորություն կտա ծանոթանալու և տիրապետելու որոշակի գիտելիքների, ինչը կարևոր է փաստացի չավարտված պատերազմական իրավիճակում գտնվող երկրի քաղաքացու համար: Ուրախ ենք համագործակցության համար, իսկ նման հարթակ ունենալը մեր կայքում պարտավորեցնող է»,- ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լիանա Բրյանը:  

 Կայքում կատարվող բարեփոխումները հասանելի կլինեն օգոստոսի 26-ից, որոնք հնարավորություն կտան արդեն տեխնիկապես ավելի հզոր և ֆունկցիոնալ մի շարք առավելություններով հետևելու հետագա ծրագրերին:  

 «Ինտելեկտուալ սպայի կերպարի ձևավորման տեսանկյունից շատ ենք կարևորում նման նախաձեռնությունները, ինչպիսին է «Սպայի գրադարանը», որը մենք սկսել են մի քանի տարի առաջ, ուզում ենք հիմա այդ մշակույթը շարունակվի՝ սպաների համար հատուկ գրքեր տպագրվեն, գրքեր թարգմանվեն, որոնք հասանելի կլինեն տպագիր տարբերակով, էլեկտրոնային հարթակներով: Ուրախ ենք, որ Banak.info-ի հետ համագործակցում ենք այս ֆորմատով: Վերջինս կդառնա մեզ համար առաջին հարթակը, որը կզետեղի ինչպես հայերեն, այնպես էլ օտարալեզու  թվայնացված գրքեր անվտանգության, պատերազմի, պատերազմների պատմության, ռազմարվեստի թեմայով»,- նշեց ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումներին

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:
«Միջազգային բանակային խաղեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոսոտսի 23-ին: Խաղերն անցացվելու են  Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Օգոստոսի 14-ից 15-ը զորամիավորումներում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։
Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման, առաջին բուժօգնության կազմակերպման, քիմիական և պայթուցիկ նյութերի ճիշտ օգտագործման կարգը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2020

Նորակոչիկների երդման արարողություն

Օգոստոսի 15-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամասի հրամանատարական կազմը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել զինվորներին, հրահանգել  լինել պատասխանատու և զգոն, խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Աշոտ Զաքարյանը

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը:
Գաբրիել Բալայանը  վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև  զինված ուժերում արատավոր երևույթներ
դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա

Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից:
Կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Օգոստոսի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր նոր ուսումնական փուլ նախորդից պետք է տարբերվի որակական ցուցանիշներով, իսկ առաջադրված խնդիրները կատարել և հավանական մարտահրավերներին դիմագրավել կարող են միայն համակողմանի պատրաստված, գաղափարապես հասուն և բարոյամարտական անհրաժեշտ որակներով օժտված զինծառայողները: Նոր ուսումնաշրջանը այս առումով ընձեռում է նոր հնարավորություններ, որոնցից լիարժեք կերպով օգտվելը, գտնվում է յուրաքանչյուրի անձնական ու կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը

Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար»  զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ  անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել  ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեդխան Թալասովը: Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները  ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը  բխոում է մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին   օպերատիվ արձագանքելու շահերից: 
Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում  կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի  կազմակերպման վերաբերյալ:
 Զորավարժությունը տևելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/08/2020

Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ 
Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։
Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

7 օր առաջնագծում

Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 6000 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինվորական երդման արարողություն Արցախում

Օգոստոսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը: Իր ելույթում  զորամասի փոխհրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին,  նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար և վստահություն հայտնել, որ նորակոչիկները պատվով կփոխարինեն իրենց ավագ ընկերներին:

  Նորակոչիկներն էլ իրենց հրամանատարների առջև երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու  ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2020

Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից