Showing posts with label Գևորգ Մղդեսյան. Show all posts
Showing posts with label Գևորգ Մղդեսյան. Show all posts

08/04/2019

Այսօր Գևորգ Մղդեսյանի մահվան տարելիցն է

Գյումրի 08.04.2019թվ.Banak.info
2016թվ.  ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 1996թվ. ծնված Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր։ 2013թվ. ավարտել էր թիվ 2 ավագ դպրոցը իր ուժերով ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
2015թվ. օգոստոս ամսին արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով գրանցվել էր լարվածություն։Այդ օրերին Գևորգը թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր կասեցրել, որի արդյունքում բեկորային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, դեռ լիարժեք չապաքինված շտապել էր վերադառնալ ծառայության։
2016թվ. ապրիլին թշնամու կողմից սկսած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ թշնամուն հակահարված տված զինվորներից մեկը Գևորգն էր, ով արժանապատվորեն էր կռվել:
Գևորգը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան», իսկ հետմահու ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Մղդեսյանի տարեդարձն է

Գյումրի 16.02.2019թվ.Banak.info
Այսօր՝ փետրվարր 16-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Գևորգ Մղդեսյանը կդառնար 23 տարեկան։
Գևորգը ծնունդով Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր։
Գևորգը փոքրուց առանձնանում էր իր հայրենասիրությամբ, առանձնահատուկ սեր ուներ հայկական ազգագրական պարերի, երգերի հանդեպ։
2013թվ. ավարտելով թիվ 2 ավագ դպրոցը Գևորգն իր ուժերով ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
2016թվ.  ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգ Մղդեսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» իսկ հետմահու ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/04/2018

Այսօր Գևորգ Մղդեսյանի մահվան տարելիցն է

Գյումրի 08.04.2018թվ. Banak.info
2016թվ.  ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգը ծնվել է 1996թվ.  Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում:
2013թվ. ավարտելով թիվ 2 ավագ դպրոցը Գևորգն իր ուժերով ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
2016թվ. ապրիլին թշնամու կողմից սկսած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ թշնամուն հակահարված տված զինվորներից մեկը Գևորգն էր, ով արժանապատվորեն կռվել էր ու հաղթել թշնամուն:
Գևորգը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» իսկ հետմահու ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/02/2018

Այսօր Գևորգ Մղդեսյանի տարեդարձն է

Գյումրի 16.02.2018թ. Banak.info 
Հայրենիքի սահմանը կյանքի գնով ամուր պահած տղերքից մեկը Գևորգ Մղդեսյանն է ով այսօր՝ փետրվարի 16-ին կդառնար 22 տարեկան։ 
Գևորգը ծնվել է 1996թվ. Կոտայքի մարզի` Նոր Հաճն քաղաքում: 2013թվ. ավարտել է Նոր Հաճնի N2 ավագ դպրոցը և իր ուժերով ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը: Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ
2015թվ. մարտական հերթապահության ժամանակ Գևորգն ու մարտական ընկերները կասեցրել էին թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը, որի արդյունքում Գևորգը բեկորային վնասվածք էր ստացել։ 2016թվ.ապրիլին Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թշնամին խախտել էր հրադադարի ռեժիմը։ 
Ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը
Գևորգը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» իսկ հետմահու ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով
Գևորգի հարազատները նրան բնութագրում են որպես անսահման բարի մարդ, ով միշտ օգնում էր բոլորին` հարևաններին, հարազատներին, ծառայակիցներին ու նույնիսկ անծանոթ մարդկանց։ Գևորգը շատ էր հպարտանում, որ ծառայության ընթացքում պարգևատրվել էր, դա նրա համար մեծ ու կարևոր պարգև էր։ 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/12/2017

Գևորգ Աշոտի Մղդեսյան

Գյումրի 07.12.2017 Banak.info
Հայրենիքի սահմանին կանգնած ու քաջաբար զոհված տղերքից մեկն է` Գևորգ Մղդեսյանը:
Գևորգը ծնվել է 1996թվ.  Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում:
2013թվ. ավարտելով թիվ 2 ավագ դպրոցը Գևորգն իր ուժերով ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
Հարազատները պատմում էին, որ մինչ ծառայության անցնելը Գևորգը միշտ ցանկացել է Արցախում ծառայել ու սահման պահել:
2015թվ. օգոստոս ամսին արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով գրանցվել էր լարվածություն։Այդ օրերին Գևորգը թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր կասեցրել, որի արդյունքում բեկորային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում: Սակայն վիրահատական միջամտությունը անցել էր բարեհաջող։
2016թվ. ապրիլին թշնամու կողմից սկսած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ թշնամուն հակահարված տված զինվորներից մեկը Գևորգն էր, ով արժանապատվորեն կռվել էր ու հաղթել թշնամուն:
Ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» և հետմահու ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Գևորգի եղբայրը պատմում է.
-Եղբայրս առանձնանում էր իր մեջ եղած բարությամբ, խոհեմությամբ, լրջությամբ, հավասարակշռությամբ։ Ուրախ կյանքով լեցուն երիտասարդ էր, երբեք հետ չէր կանգնում իր նպատակներից։
Սիրում էր ազգագրական երգեր երգել, սիրում էր ազգայինն ու հայեցին, այն ինչ մերն էր Գևորգը սիրում էր: