22/08/2020

Մարտավարաշարային պարապմունքներ ՊԲ-ում

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, օգոստոսի 20-ից 21-ը ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները:

Անցկացված միջոցառման շրջանակներում իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, ճշգրտվել են խնդիրները, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտական դրվագներ, խնդիրներ են առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքները, որոնց՝ օգոստոսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկվել են բանակային բոլոր կառույցներն ու բոլոր կարգի զինվորականները, անցել են բարձր մակարդակով ու տարածաշրջանային հավանական զարգացումների տրամաբանության համատեքստում, ևս մեկ անգամ փաստելով, որ ՊԲ-ը ունակ է սահմանված ժամկետներում իրականացնել նախատեսված գործընթացներն ու համարժեք արձագանքել հնարավոր բոլոր զարգացումներին:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`