12/01/2017

Լավ լուր. վիրավոր զինվորը դուրս է եկել կոմայից

Աստված լսեց հայի աղոթքը....Գարիկ Վարդանյանը կոմայից դուրս եկավ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից: Սակայն երիտասարդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նրա բուժումն իրականացվում է Երևանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:
Գարիկը գիտակցության է եկել, կարողացել է թեթեւ սեղմել ծնողների ձեռքերը: Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել: Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով: Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին, բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ է կարգավորվել:

Աղբյուրը՝ Facebook


Տեղեկացրու՛ ընկերներիդ`