Showing posts with label նկարներ. Show all posts
Showing posts with label նկարներ. Show all posts

31/07/2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը հանուն Տավուշի սահմանապահ 8 գյուղերի


 «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը համատեղ իրականացնում են բարեգործական ծրագիր՝ նախատեսված Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի խաղաղ բնակչությանը ապաստարաններում  անհրաժեշտ իրերով ապահովելուն:  

«Ադրբեջանական կողմը առաջին և վստահաբար վերջին անգամը չէ, որ թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այդ պատճառով մեր հերթական ծրագիրն ուղղված է խաղաղ բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։

 Մասնավորապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չորաթան, Արծվաբերդ,  Բերդ և Տավուշ համայնքների ռմբապաստարանների վերակահավորման ծրագրի գնումների ընդհանուր բյուջեն կազմել է 606.000 դրամ, որից 441.071դրամ հանգանակել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և 180.000 դրամ հատկացրել է «Նեյտրոն» ԳԱՄ-ը։

«Մենք մշտապես թարմացնում և համալրում ենք ապաստարաններն անհրաժեշտ իրերով, սակայն մարտական գործողությունները ցույց տվեցին, որ կան որոշակի կարիքներ։ Շարունակելով կարիքների գնահատումը այս պահին կարելի է ասել առաջնային էր լույսի խնդիրը և նաև առաջին բուժօգնության պարագաները։ Ուստի ստացած օգնությունը կարևոր էր, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում»,- նշեց Տավուշի մարզի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։
Գնված պարագաներն այսօր արդեն Տավուշում են, իսկ հատկացումներն ըստ անհրաժեշտության կկատարեն պատկան մարմինները։

Լուսանկարները՝ ստորև։


Լիանա Բրյան







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/07/2020

«Տեսանելիության դաշտում հայտնված ցանկացած ԱԹՍ արժանանալու է նույն ճակատագրին». Դանիել Բալայան


Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը Երևանում են, սակայն ոչ այն նպատակով, ինչի համար, որ օդ էին բարձրացել։ Այսօր Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում ցուցադրվում էին վերջին տարիներին խոցված ԱԹՍ-ների մնացորդները։ Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ՀՀ պետական սահմանն անցել են թվով տասը հարվածային, երեք հետախուզական և մեկ Hermes 900 տեսակի ԱԹՍ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք պատրաստ չէինք նմանօրինակ անօդաչու թռչող սարքերի։ Բայց այժմ մենք կարող ենք օդից ցած գցել ցանկացած տեսակի անօդաչուներ։ Մենք օգտագործում ենք ողջ հակաօդային պաշտպանության համակարգը, որի մի շարք զենքերի և տեղակայության մասին հակառակորդը գաղափար չունի», - նշեց Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը։

 Ի պատասխան հակառակորդի՝ Հայկական կողմն օգտագործում է բացառապես տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն չեն զիջում Ադրբեջանի և Իսրայելի համատեղ արտադրության ԱԹՍ-ներին, այլև որոշ գործառույթներով շատ ավելի հզոր են՝ ավելի բարելավված է տեսանելիության համակարգը և այլն: Հաշվի են առնվում միջազգային չափանիշները: Ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չի հաջողվել խոցել  բացառապես հայկական  արտադրության ԱԹՍ-ները, որոնք հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների ժամանակ օգտագործվել են առաջին անգամ:
«Մենք շարունակաբար կատարելագործվում ենք, այժմ խոցված ԱԹՍ-ները ենթարկվում են լուրջ ուսումնասիրության, և եթե կան նորամուծություններ և ուժեղ գործառույթներ, մենք օգտագործում ենք դա», - ասաց Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտի պետ Դանիել Բալայանը։
Մարտական գործողության հետևանքով Ադրբեջանի գործի դրած ԱԹՍ-ները ոչ միայն առանձնապես չեն վնասել հայկական կողմին՝ ի շնորհիվ կիրառված ճիշտ մարտավարության, այլև օգուտ են տվել։ Երեք հարվածային անօդաչու թռչող սարքի շուրջ երեսունինը հազար եվրո արժողությամբ շարժիչներ պիտանի են օգտագործման։  
Հետախուզական, հարվածային, տեսակը էական չէ, ՀՀ պետական սահմանն անցած ցանկացած ԱԹՍ-ի սպասվում է հայկական հակաօդային պաշտպանության համակարգի լուրջ դիմադրություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը սկսել էր մարտական գործողություններ հայ- ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ՝ հրետակոծվելով Չինարի, Մովսես և Այգեպար գյուղերը։

Սիմոն Հովհաննիսյան






























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/07/2020

Լուսանկար հայ-ադրբեջանական սահմանին խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից


Banak.info  ռազմական մասանգիտացված կայքի ձեռքի տակ է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը, որը ներկայացնում ենք ստորև․








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2020

Այգեպար գյուղը ադրբեջանական կողմի ռմբակոծությունից հետ. /ֆոտոռեպորտաժ/ Մաս 1

  Banak.info-ի լրագրողներն այսօր եղել են Տավուշի մարզի Այգեպար գյուղում: 
Այն հուլիսի 12-14-ը ընկած ժամանակահատվածում թիրախավորված է եղել հայ-ադրբեջանական տեղային մարտերում:
Տեղում աշխատել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Արման Թաթոյանի գլխավորությամբ:
 Թե ինչ վնասներ են կրել Այգեպար գյուղն ու բնակչությունը հրետակոծության հետևանքով, կարող եք տեսնել ստորև ներկայացված ֆոտոռեպորտաժում:


Լուսանկարները՝ Դավիթ Թորոսյանի 
Նյութը՝ Իննա Թումանյանի




















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/07/2020

Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։ Հայակակն կողմը հայտնել է, որ խոցել է ադրբեջանական ԱԹՍ-ն։
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ԱԹՍ-ից։ Նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։



Դավիթ Թորոսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`